«Ոստիկանությունը Ազատության հրապարակից բերման է ենթարկել նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին»․ Ռուբեն Մելիքյան

Ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման ենթարկեց ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանին»,– գրել է նա։

Խոսրով Հարությունյանը մասնակցում էր հավաքի։ «Հրավիրված էր հավաք՝ Հրանտ Բագրատյանի և մի շարք այլ հանրային քաղաքական գործիչների կողմից, որտեղից նրան բերման են ենթարկել: Ականատեսների վկայությամբ եղել է շատ կոշտ ոստիկանական միջամտություն և դա, ըստ ականտեսների, եղել է սադրանքի արդյունք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31