
Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բարելավվում է, իսկ մահացությունը՝ մնում բարձր

Վրաստանն այժմ անցնում է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքի գագաթնակետը, և իրավիճակը հետզհետե բարելավվում է: Այս մասին հայտնում է վրացական Грузия Онлайн պորտալը:
Կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացության դեպքերի թիվը շարունակում է բարձր մնալ:
«Լուրջ ցուցանիշներից մեկը մահացության մակարդակն է: Ցավոք, այս ցուցանիշը դեռ բարձր մակարդակի վրա է: Հայտնի է, որ պիկի շրջանից երկու շաբաթ անց մահացությունն ավելանում է: Այժմ մենք մոտավորապես այս փուլում ենք, ուստի պետք է հետևենք բոլոր ցուցումներին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Նա հայտնել է, որ նախօրեին, կորոնավիրուսի պատճառով ի հայտ եկած բարդությունների պատճառով մահացել է 27 պացիենտ, իսկ համավարակի տարածման սկզբնական շրջանից մինչ օրս մահացել է՝ 4469-ը: