Բաժիններ՝

Սոցհարցում Թուրքիայում. Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսն ունի Անկարայի ընդդիմադիր քաղաքապետը

«Europe Elects»-ը հրապարակել է Ստամբուլի էկոնոմիկայի հետազոտության կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման վերջին տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կենտրոնը հարցում է արել՝ պարզելու, որ եթե առաջիկայում նախագահական ընտրություններ (2023) անցկացվեն, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մրցակցության դեպքում որ քաղաքական գործիչը որքան շանս կունենա ընտրվելու համար։

Հարցվողների շրջանակներում համեմատական է անցկացվել էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև: Սոցհարցման պատասխանները դասակարգվել են հետևյալ կերպ․

1) Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան – 42.1%

Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշ – 57.9%

2) Էրդողան – 43.7% / Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու- 56.3%

3) Էրդողան- 46.3% / Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեներ-53.7%

4) Էրդողան – 52.9% / Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու – 47.1%

Ըստ այդմ՝ ընտրություններին Էրդողանի հետ մրցակցության դեպքում Թուրքիայի քաղաքական գործիչներից հաղթելու ամենամեծ շանսն ունի Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս