
Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի ԱԳ ղեկավարները քննարկել են հակամարտությունը Մերձավոր Արևելքում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը ԱՄՆ-ի և Եգիպտոսի գործընկերների հետ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ Լե Դրիանը, Էնթոնի Բլինկենը և Սամեհ Շուքրին քննարկել են հակամարտության գոտում բռնությանը վերջ տալու հնարավորությունը:
«Ֆրանսիայի ԱԳ նախարարը և նրա գործընկերները մտահոգություն են հայտնում շարունակվող սրացման, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի լուրջ ռիսկի վերաբերյալ, ինչը պայմանավորված է սրված հակամարտությամբ, Պաղեստինի և Իսրայելի տարածքում դրա ծավալմամբ և տարածաշրջանում դրա հետևանքներով»,-ասվում է հաղորդագրության տեքստում: