Գերատեսչության տեղեկատվության համաձայն, չհայտարարված զենքը փորձել է երկիր ներմուծել Վրաստանի քաղաքացին:
Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Բաքուն ու Ստեփանակերտը պետք է միմյանց հետ ուղիղ բանակցեն, իսկ դրա համար փորձում են ներդնել միջազգային մեխանիզմներ, Ադրբեջանի ղեկավարությունն ի պատասխան՝ հայտարարում է՝ նման բան չի կարող լինել։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ։
Ճապոնիան Հյուսիսային Կորեայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ Է սահմանում շարունակվող հրթիռային փորձարկումների կապակցությամբ:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից Վրաստան նավթի ներկրումը գրեթե քառապատկվել է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտում ընդունելու գործընթացը և այն ավարտել մինչև տարեվերջ: Այս մասին ասվում է հոկտեմբերի 18-ին հաստատված Եվրախորհրդարանի բանաձևում:
Աննա Հակոբյանը հերթական գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադառնում է պատերազմի շրջանում վարչապետի կնոջ, այսինքն՝ իր, գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի և գործողությունների պրոտոկոլ լինել-չլինելու, հայ կնոջ բարոյական կերպարի չափանիշներին և սրա համատեքստում իր անձի շուրջ քննադատություններին:
Մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին, երբեմն՝ թշնամուն լռեցնելու հայկական կողմի գործողությունների մասին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախարար Հյութֆիլդտի այցը Հայաստան, ինչը նոր ազդակ կհաղորդի հայ-նորվեգական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նորվեգական կողմի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն իսկ գտնվում է Հայաստանում, քննարկման փուլում է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ մեր երկիր գործուղելու հարցը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը հավաստիացնում է, որ Միացյալ Նահանգները փորձել է այնպես անել, որ Ադրբեջանին ԱՄՆ աջակցությունը երբեք չօգտագործվի Հայաստանի դեմ հարձակվողական նպատակներով:
Գազի գինը Եվրոպայում այսօրվա սակարկությունների ընթացքում հունիսի 15-ից ի վեր առաջին անգամ 1000 խորանարդ մետրի դիմաց նվազել Է գրեթե մինչեւ 1200 դոլար:
Վերջին մեկ ժամվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը Թվիթեր սոցիալական ցանցում միանգամից 4 գրառում է արել: Առաջին թվիթում Փաշինյանը գրել է. «Որևէ մեկը կարո՞ղ է Եռակողմ հայտարարության մեջ գտնել «միջանցքի» մասին, որը վերաբերում է #Հայաստանի տարածքին 11/9։ Իհարկե ոչ! 11/9 Եռակողմ հայտարարության մեջ կա՞ «միջանցքի» մասին հիշատակում։ Այո, և դա Լաչինի միջանցքն է դեպի #Լեռնային Ղարաբաղ։ Դա միակն է»:
Գալաբ Դոնևը նշել է, որ հայ և բուլղարացի ժողովուրդներին երկարամյա բարեկամություն է կապում։ Նա իր գոհունակությունն է հայտնել, որ երկու երկրների միջև ձեւավորված են գերազանց հարաբերություններ, կան մեծ հեռանկարներ՝ գիտության, մշակույթի, առողջապահական և այլ ոլորտներում չօգտագործված ներուժն օգտագործելու համար։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում հայաստանյան զինված ուժերը որևէ վերահսկողություն նշված տարածքներում չունեն և դա փաստ է։ Այս մասին ԱԺ-ում ԱՄՆ կոնգրեսականների և ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Ուկրաինայի Գերագույն ռադան Իչքերիայի Չեչենական Հանրապետությունը ճանաչել է Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված և դատապարտել չեչեն ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացումը։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր:
Այսօր Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ինչպես յուրաքանչյուր երեքշաբթի, շարունակվում էր «Սիլվայի գործով» քննությունը:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարություններ է արել A Haber հեռուստաալիքի եթերում։
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա տարբեր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով ամենաշատ վնասներ կրած գյուղերից մեկը Սյունիքի մարզի Վերիշեն գյուղն էր։ Բազմաթիվ տներ էին վնասվել։
Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը:
«Մեր տուն արդեն կսկսի հյուր գալ, եթե օդը մաքրվի գարշահոտությունից». Արմեն Ներսիսյան
Թուրքիայի զինվորականները հոկտեմբերի 18-ին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում են անցկացրել:
Գործատուն արդեն համաձայնել է օդաչուներին 10 լրացուցիչ հանգստյան օր տալ, արհմիությունը ցանկանում է՝ 14:
Միայն այսպես և այդ համատեքստում, այս մեկնաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան:
Էրիկ Ալեքսանյանի պաշտպանական թիմի անդամ Գայանե Պապոյանի տեղեկացմամբ՝ այսօր առավոտից տեղի է ունենում փաստաբանի նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության քննությունը: Դատավորն է Արշակ Մաթևոսյանը:
Ավստրալիան եւ Սինգապուրը համաձայնագիր են կնքել ենթակառուցվածքի շինարարության շուրջ, որը թույլ կտա ավստրալական արեգակնային էլեկտրակայաններում մշակվող էլեկտրաէներգիան արտահանել Սինգապուր:
«Այն, որ սահմանին Ալիևը կրակում է, մենք զոհեր ենք տալիս, հետևանք է նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել 2020 թվականին ու չի արել: Չավուշօղլուի նախօրեի խոսքը դա հաստատեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակի շուրջ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ նախօրեին արած հայտարարությանը:
Կառավարության պաշտոնյաները համաձայնել են չներառել տվյալ դրույթը 2022 թ. հուլիսին ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքում և պարտավորվել են ընդգրկուն խորհրդակցություններ անցկացնել ՔՀԿ խմբերի հետ՝ ապագայում ԶԼՄ-ների հետ կապված օրենքներ մշակելիս»:
Մամուլի ասուլիս. Էդուարդ Աղաջանյան եւ Դեյվիդ Փրայս. ՈՒՂԻՂ
Երևանի ավագանին քննարկեց քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչելու մասին հարցը: Տեղի ունեցած քվեարկության արդյունքով նախագիծն ընդունվեց 31 կողմ, 5 դեմ, 4 ձեռնպահ ձայներով: