Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են Ներքին գործերի նախարարության կազմավորմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր:

Փաշինյանին  է ներկայացվել Ներքին գործերի նախարարության կազմավորման նախագիծը՝ լրամշակված նախորդ քննարկումների արդյունքներով արձանագրված առաջարկներով: Քննարկման առարկա են դարձել ՆԳՆ կառավարման կառուցվածքին, դրանում միավորվող պետական կառույցների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, տարածքային կառավարման մոդելներին, գործառույթների շրջանակին, օրենսդրական դաշտին առնչվող և այլ հարցեր: Նշվել է, որ նախատեսվում է նախագիծն ավարտուն տեսքի բեր ել մինչև տարեվերջ, ապա գործարկել ՆԳՆ-ն:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև կառուցվածքային բարեփոխմանը համահունչ մասնագիտական չափանիշների սահմանումը և քաղաքաշինական ենթակառուցվածքի ապահովումը, որոնք պետք է համապատասխանեն նոր կազմավորվող նախարարության բովանդակությանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել աշխատանքները նախագծի վերջնականացման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31