Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հայաստան ժամանելուց հետո Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նաև հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահի հետ։
Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը պետական հեռուստաեթերից հայտարարել է, որ իրենք արդեն սկսել են Թուրքիայի հետ բանակցել Սինոպ քաղաքի մերձակայքում ատոմակայան կառուցելու հարցի շուրջ։
Գերմանիան գազի սպառումը պետք է 30 տոկոսով կրճատի այն ժամանակվա համեմատությամբ, որը նախորդում էր էներգետիկական ճգնաժամին, որպեսզի չառաջանան մատակարարումների հետ կապված ընդհատումներ եւ դրա անբավարարություններ:
Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը. ՈՒՂԻՂ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհուրդն առաջիկայում կքննարկի համատեղ քայլերով Հայաստանին աջակցություն տրամադրելու առաջարկները:
Տեղեկության համաձայն, 9 879 ընկերություններից 685-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, որոնցից 3-ը՝ օտարերկրյա ձեռնարկությունների մասնաճյուղեր, 9 180-ը՝ անհատ ձեռնարկատիրական են, 14-ը՝ ձեռնարկատիրական չեն:
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) իրավաբան-գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո ԲԴԽ-ում, ի ուրախություն «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության, մեկ թափուր տեղ է «կպել»: Ճիշտ է, այդ թափուր տեղի համար Ազգային ժողովը (ԱԺ) պետք է թեկնածու առաջադրի, բայց պարզ է, որ թեկնածուն պիտի լինի ՔՊ խմբակցությանը:
Լիզ Թրասը հայտարարել է, որ հրաժարվում է Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Ադրբեջանն այպիսով փորձում է տեղեկատվական այնպիսի ֆոն ստեղծել, որի պայմաններում ագրեսոր կդիտվի Հայաստանը:
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Քանի որ հանրային դաշտում տևական լռությունս ոմանց մետ տարընկալման առիթ է ստեղծում, ասեմ որ պարզապես այլևս անիմաստ եմ համարում խոսելը։ Դրա ժամանակը վաղուց անցել է՝ այդպես էլ չվերածվելով գործողության։ Վերջին շրջանում Հայաստանում չի խոսում (հարցազրույց, մեկնաբանություն, ֆբ–հրապարակումներ) միայն ալարկոտը։ Ուստի, խոսքը ևս արժեզրկվել է ու դարձել է բոլորիս համար ինքնաթերապիայի մեթոդ։
«Ֆեդերացիան կհայտարարի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը, երբ կլինի պաշտոնական տեղեկատվություն»,- ասաց Կարապետյանը:
Բուլղարիայում հայկական համայնքը շատ ակտիվ է, ներգրավված է գրեթե բոլոր ոլորտներում. թե տեղի հայերին, թե Հայաստանի հայերին բուլղարացիները սիրում են:
«Ներկայումս իրանական անօդաչու թռչող սարքերի գնման թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ»,- ասել է Սաֆավին։
ԱՊՀ-ն կարող Է հարթակ դառնալ Ուկրաինայի շուրջ հարցերի լուծման համար, բայց Կիեւը դրանում շահագրգռություն չի ցուցաբերում:
Միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը, 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս նախագծին, նշեց՝ թեև ներդրման դիմաց քաղաքացիության կամ բնակության հնարավորություն ստանալն աշխարհում ընդունված պրակտիկա է, այդուհանդերձ, հաշվի առնելով ՀՀ առկա անվտանգային մարտահրավերները՝ պետք է գիտակցել այս նախաձեռնության ռիսկերը:
Ղրղզստանը գտնվում Է Ուզբեկստանի հետ սահմանի սահմանագծման քննարկումների ավարտական փուլում:
Գերմանիայում, ենթադրվում Է լույս հոկտեմբերի 20-ի գիշերը հրկիզումից հետո, գրեթե լիովին այրվել Է հյուրանոցը, որտեղ ուկրաինացի փախստականներ Էին ապրում. արտակարգ պատահարից ոչ ոք չի տուժել:
Հոկտեմբերի 20-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2022 թվականի հունիսի 9-ին դիմել էր Ազգային ժողով, որպեսզի ընդդիմադիր խմբակցությունների 3 պատգամավորների մասնակցությամբ հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծվեր։
Չինական Շանդուն նահանգը կխորացնի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ներառվող երկրների հետ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 20-ին հայտարարել Է, որ 2024 թվականին կայանալիք ընտրարշավն ամենաընդգրկունը կդառնա վերջին տարիների ընթացքում եւ դժվարինը՝ երկրի նկատմամբ արտաքին ճնշման եւ սադրանքների կապակցությամբ:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 20-ին Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Բուլղարիա – Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրով՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերություններն ուժեղացնելու և զարգացնելու գործում իր ունեցած նպաստի և համամարդկային արժեքները պահպանելու համար:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ բազմիցս հայտարարել են, որ ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն Արցախի անվտանգության ապահովման գործում։
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների փորձաքննությունների ամբողջ ընթացքն ավարտվել է:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:
«Որոշ ակնոցավոր շեպոկլյակների արարքի լկտիությունը մերկացնելու համար այլ ելք չկա»։
ՆԱՏՕ-ի՝ գործնականում բոլոր երկրները վավերացրել են դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության շուրջ արձանագրությունները:
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը չի նվազում և չի նվազելու, քանի դեռ վերականգնված չէ ռազմա-քաղաքական հավասարակշռությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված ռազմական ագրեսիային և դրա հետևանքով անհետ կորած զինծառայողների վերաբերյալ հրապարակվող տվյալներին՝ ասելով, որ տարբեր օրերի թվերը կարող են փոխվել՝ հաշվի առնելով նաև նույնականացումները։