
ՄԱԳԱՏԷ-ն ակտիվացրել է հսկողությունը Հյուսիսային Կորեայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ

ՄԱԳԱՏԷ-ն հսկում է Հյուսիսային Կորեայի կողմից աշխատանքի ակտիվացումն ատոմային էներգիայի՝ իր համար հասանելի բոլոր ոլորտներում: Այդ մասին ասել Է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին:
«Իրենք աշխատում են հնարավոր եւ կարելի բոլոր ուղղություններով, որոնք իրենց տրամադրության տակ են»,-նա ասել է ԱՄՆ այցի ընթացքում:
«Իմ ամենամեծ անհանգստությունն այն է, որ մենք չունենք դիվանագիտական գործընթաց»,-հավելել էԳրոսին:
Նա նշել է, որ գործակալությանը կարգադրություն է արել՝ ակտիվացնել հսկողությունը Հյուսիսային Կորեայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ում նրա զրուցակիցները նրան հավաստիացրել են, որ մտադիր են Փհենյանի հետ փորձել կարգավորել դիվանագիտական երկխոսությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: