Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել ավելի քան 1 միլիարդ մարդ
Հնդկաստանի ավելի քան 1 միլիարդ բնակիչ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գոնե մեկ չափաբաժինը: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի առողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան:
«Շնորհավորում ենք Հնդկաստանին»,- Մանդավիան Twitter-ում գրել է այն տվյալների պատկերի ներքո, ինչը վկայում է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել 1 000 000 153 մարդ: Դրանով իսկ Հնդկաստանը դարձել է երկրորդ երկիրը, որտեղ քովիդի դեմ պատվաստվել է ավելի քան 1 միլիարդ մարդ: Սեպտեմբերի սկզբին այդ ցուցանիշին հասնելու մասին հաղորդել էին Չինաստանի իշխանությունները: Առողջապահության նախարարությունը դեռ չի ներկայացրել պատվաստման թարմ վիճակագրությունը պատվաստման վերաբերյալ:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ Հնդկաստանում COVID-19-ի դեմ պատվաստում է ստացել ավելի քան 991 միլիոն մարդ, ընդ որում՝ 701 միլիոն քաղաքացի ստացել է պատվաստանյութի մեկ չափաբաժին, իսկ 290 միլիոնից ավելին՝ երկու չափաբաժին: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է մնում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով:
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը անցյալ տարվա մարտին, երբ երկրում սկսվել է համավարակը, վարակվածների ընդհանոր թիվը գերազանցել է 34,1 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 33,4 միլիոնը, մահացել է 452 հազարից ավելի մարդ, իսկ բուժում ստացողների թիվը նվազել է մինչեւ 178 հազար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: