Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 46 հազար 107 թեստ. 27 հազար 157-ը՝ հակագենի, 21 հազար 852-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել է վարակման 4009 նոր դեպք:
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կլինեն Արարատի մարզի Վեդի համայնքում: Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է:
Հիմա Արցախը Հայաստա՞ն է,թե՞ արդեն վերջ։
ՀՀ կառավարության օրակարգում այս պահին կան տարբեր հարցեր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, իսկ մյուսը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան է,-այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այն հայտարարությունները և քայլերը, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և կոմունիկացիոն ուղիների ապաարգելափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ իշխանական թևի, ով ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործեց վարչական բոլոր անթույլատրելի ռեսուրսները, օգտագործեց բոլոր հնարավոր ու անհնար լծակները հաղթանակի անիվը իր կողմը շրջելու համար, ընտրության նախօրեին հայտարարեց Սյունիքի մարզին հատկացվող մեկ միլիարդ դրամի մասին, ընտրության օրը Գորիսը լցրեց Երևանից եկած կարմիր, սև ու գույնզգույն բերետավորներով՝ ԵՍ ԴՌՆԵԴՈՒՌ ՉԵՄ ԸՆԿԵԼ ՈՒ ՉԵՄ ԽՆԴՐԵԼ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԸՆՏՐԵԼ ՏՂԱՅԻՍ։ Ժողովուրդն իմաստուն է և իր ողջախոհությամբ ընտրեց արժանավորին։ Կրկին անգամ շնորհակալ եմ ժողովրդիս ողջամիտ և արդարամիտ ընտրության համար։
ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ՀՀ ԶՈՒ հիմնադիր Նորատ Տեր-Գրիգորյանցը հետևում է Հայաստանի շուրջ զարգացող աշխարհաքաղաքական իրադարձություններին՝ համարելով դրանք վտանգավոր: Ըստ նրա, եթե հայ ժողովուրդը հետևություններ չանի վերջին պատերազմի պարտության պատճառներից, ապա նոր պատերազմը չի ուշանա:
Մերկելը կարող է անցկացնել եւս մի քանի հանդիպումներ «քսանյակի» երկրների ղեկավարների հետ, բայց դրանք առայժմ գտնվում են պլանավորման փուլում:
ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց 53 կողմ ձայներով:
2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։ Թշնամին ոչ միայն պարբերաբար կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, այլ բնակիչների անասուններն է գողանում և քշում իր վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներ։ Շատ քիչ դեպքերում է հաջողվել հայկական կողմին՝ ռուս խաղաղապահների միջոցով անասուններին վերադարձնել բնակիչներին։
Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։ Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։
ԱԱԾ-ն առգրավել է բոլոր քարտեզները. Արծվիկ Մինասյան:
Իսկ կարո՞ղ է կիսատ է պատմվում Սյունիքում զորքի հետքաշման մասին. Գեղամ Մանուկյան:
«Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող սպաները պետք է օգտվեն անվճար կրթություն ստանալու հնարավորությունից». Տիգրան Աբրահամյան։
Ընթեցողը պարտավոր է իմանալ՝ ո՞ւմ ֆինանսավորմամբ է գործում լրատվամիջոցը. Սոնա Ղազարյան։
Ֆռում-ֆռում եք անընդհատ ՀԺ, ՀԺ. հա՛, գիտենք, որ Փաշինյանն էր խմբագիրը. Ռուբեն Ռուբինյան:
«Ես չեմ ուզում նույնիսկ հավատալ, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև դա կլինի սարսափելի հարված, հայոց պետականության ապամոնտաժում, ուղղակի ժամանակի հարց է լինելու։ Մենք պետք է հասկանանք, որ եթե թշնամին է նույնիսկ այդպես կարևորում Արցախը, ապա կարևոր է, չէ՞, Արցախը։ Պետք է հավաքվենք ու այս սթրեսից դուրս գանք, իմանանք ճիշտն ու սխալը, մեր մնայուն արժեքը, Արցախն այդ մնայուն արժեքն է»։
Անանուն աղբյուրներին հղում անելով է կայացել Փաշինյանը որպես լրագրող ու քաղաքական գործիչ. Ագնեսա Խամոյան:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն այսօր ԱԺ նիստում քննարկելու պրոցեսը վերածվեց նախընտրական թեժ պայքարի:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:
Հոկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 4 որոշում է հրապարակել Ադրբեջանից ուղղված 51 բողոքների մասով:
Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե ուզում ես, որ «մարդու իրավունքների պաշտպանության համար» իրար հերթ չտվող «առաջադեմները» քո բուժման համար ստորագրահավաք կազմակերպեն, պիտի հայ սպանես, թե չէ՝ եթե թուրք ես սպանել, քեզ սպասվում է Մանվելի ճակատագրից»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNNTürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառային և նրա պատվիրակությանը ուղեկցությամբ՝ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Կրեմլից նման հանդիպման հերքման բացակայությունն արդեն իսկ հետաքրքիր տեղեկություն է: Ըստ նրա, սովորաբար, երբ հանդիպումները նախապատրաստման փուլում են, հենց այդպիսի հայտարարություններ են հնչում: Տարասովի տեղեկությունների համաձայն ևս՝ նման հանդիպում նախապատրաստվում է, և դա նաև տրամաբանական է, որ հասունացել է:
Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 28-ին երկու նոր որոշում է ընդունել՝ հաստատելով, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության ներկայացրած Քովիդ-վկայագրերը համարժեք են ԵՄ թվային Քովիդ-վկայագրերին: Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ից:
Ձեր սիրելի Perfect TV-ի դեմ չեք պայքարում, փոխարենը դա անում եք գրանցված, ձեզ ոչ հաճո ԶԼՄ-ների դեմ. Արեգնազ Մանուկյան:
Այդ ամենն իսկապես շատ ողբերգական էր: Մենք զուգահեռաբար կորցնում էինք հիմնականում երիտասարդ կյանքեր:
Լրատվամիջոցի գրպանը պարբերաբար դրված տրցակներից աչքերը փոքր-ինչ կուրություն են ձեռք բերում. Վահագն Ալեքսանյան:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ «Արցախն ուրացողը դավաճան է» արտահայտության մեջ վիրավորանք չկա և անվտանգության աշխատակիցներին նիստերի դահլիճ է հրավիրել ոչ թե նրա արտահայտության համար, այլ հրավիրել է միայն նրա համար, որ պատգամավորը հրաժարվել է լքել ամբիոնը։