ՄԻԵԴ-ը որոշումներ է հրապարակել Ադրբեջանի կառավարության դեմ չորս գործով

Հոկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 4 որոշում է  հրապարակել Ադրբեջանից ուղղված 51 բողոքների մասով: Ըստ turan.az-ի՝ 4 որոշման մասով կառավարությունը պետք է ընդհանուր 239 450 եվրո փոխհատուցում վճարի 51 դիմողի։

2 որոշում վերաբերում է ընտրական իրավունքների խախտման մեղադրանքներին: Մեկը կապված է դատարանի անօրինական գործողությունների վերաբերյալ բողոքի հետ։ Եւս մի գործով դիմումատուները Եհովայի վկաների կրոնական համայնքի անդամներ են։

Դիմումատուները, ովքեր հրաժարվել են զինվորական ծառայությունից իրենց կրոնական համոզմունքների պատճառով, քրեական պատասխանատվության են ենթարկվել եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031