«Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ, որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ, որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը։

Այսօրվա Ադրբեջանը Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ, իսկ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել ։

Իսկ նրանց ովքեր Հայաստանում ջանասիրաբար հղում են անում 1960-70-ականների ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների ճշմարտացիությանն ընդամենը հիշեցնեմ, որ նույն այդ քարտեզներով Ղրիմը համարվում էր ոչ թե Խորհրդային Ռուսաստանի,այլ Խորհրդային Ուկրաինայի մաս։

Իսկ Արցախի մնացած մասի հետ ի՞նչ է լինելու։

Պոպուլիզմի տրիբունն էր գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Հիմա Արցախը Հայաստա՞ն է, թե՞ արդեն վերջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031