
Մերկելը G20-ի ժամանակ պլանավորում է Բայդնի հետ քննարկել իրանական խնդիրները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 30 – 31-ը կայանալիք՝ «քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ, որտեղ կքննարկվի Իրանի թեման: Հոկտեմբերի 28-ին Բեռլինում այդ մասին լրագրողներին հայտարարել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի մի աղբյուր։ «Պլանավորված է հանդիպում ԱՄՆ-ի նախագահի հետ, ավելի ուշ դրան կմիանան, հավանաբար, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, հանդիպումը նվիրված կլինի Իրանի թեմային»,- ասել է աբյուրը:
Մերկելը կարող է անցկացնել եւս մի քանի հանդիպումներ «քսանյակի» երկրների ղեկավարների հետ, բայց դրանք առայժմ գտնվում են պլանավորման փուլում:
«Բոլոր երկկողմ հանդիպումներում կարծարծվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Աֆղանստանը կամ Սուդանը»,- ասել են նախարարների կաբինետում: G20-ի գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 30 – 31-ը Հռոմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: