Բաժիններ՝

Հարավային Կորեայում օմիկրոն շտամով վարակման 9 դեպք է հաստատվել

Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով վարակման 9 դեպք: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կորեական գործակալությունը:

Դեպքերից հինգը եկել են արտասահմանից, իսկ չորսը դեպք հայտնաբերվել է երկրի ներսում:

Առաջին դեպքը գրանցվել է հարավկորեացի զույգի մոտ, որը, Moderna-ով լիարժեք պատվաստված լինելով, նոյեմբերի 14-23-ն այցելել է Նիգերիա: Պարզվել է, որ զույգը կեղծ տվյալներ է տրամադրել այն մասին, թե ինչպես է օդանավակայնից տեղափոխվել տուն. հատուկ տաքսիի փոխարեն զույգին տուն է տեղափոխել Ուզբեկստանից ծանոթը, ում մոտ ևս հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի առկայությունը: Այժմ ստուգվում են ուզբեկ վարորդի հետ շփման մեջ եղած ևս 79 մարդ:

Իշխանությունները մտադիր են դատի տալ զույգին նման տեղեկատվությունը թաքցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031