«Սիսիանի շրջանը բավականին բարդ անվտանգային միջավայրում է հայտնվել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «44-օրյա պատերազմի, մայիսի 12-ի և նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Սիսիանի շրջանը բավականին բարդ անվտանգային միջավայրում է հայտնվել։

Մի կողմից սահմանակից է Նախիջևանին, իսկ Քաշաթաղի՝ այս իշխանությունների հանձնումից հետո, արդեն երկկողմանի ադրբեջանական ակցանի մեջ է։

Այս աղետալի իրականության միակ լավ լուրն այն է, որ սիսիանցիները ճիշտ է խորը մտահոգությունների մեջ են, սակայն դա նրանց չի «կոտրել», չեն պատրաստվում հանձնվել ու համակերպվել իշխանության կամայականությունների և կուլիսային պայմանավորվածությունների հետ։

Որտեղ կա պայքար՝ ներսի կամ դրսի թուրքի հետ, այդտեղ պարտությունները կամ ժամանակավոր են կամ առհասարակ բացակայում են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031