Բաժիններ՝

Թուրքիան Ուկրաինային հայտարարվածից ավելի շատ Bayraktar է վաճառել. Bloomberg

Թուրքիան Ուկրաինային զգալիորեն ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք է վաճառել, քան հաղորդվել էր նախկինում, իսկ ապագայում հնարավոր են նոր մատակարարումներ: Այս մասին հայտնել է Bloomberg լրատվական գործակալությունը:

Գործակալությունը, հղում անելով Թուրքիայի կառավարության իր աղբյուրներին, հայտնել է, որ խոսքը մի քանի տասնյակ ԱԹՍ-ների մասին է: Առնվազն ևս 24-ը նախատեսվում է ապագայում մատակարարել Ուկրաինա:

Թուրքիայի կառավարությունում և Bayraktar-ի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Ուկրաինան 2018 թվականին պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ՝ ոչ պաշտոնական տվյալներով վեց Bayraktar TB2անօդաչու թռչող սարք և դրանց կառավարման երեք կայան մատակարարելու վերաբերյալ: Մատակարարումներն ավարտվել են 2019-ի նոյեմբերին: Պայմանագրի գումարը կազմել է 69 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031