
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է այցեր իրականացնելու արգելքը Քադաֆիի կնոջ ու երեխաների համար

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպես հումանիտար բացառություն, թույլատրել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կնոջն ու երկու երեխաներին այցեր իրականացնել: Այս մասին հայտնում է ՄԱԿ պաշտոնական կայքը:
Քադաֆիի կինը՝ Սաֆիա Ֆարքաշը, դուստրը՝ Աիշա Քադաֆին ու որդին՝ Մուհամեդ Քադաֆին, քաղաքական ապաստան էին ստացել Օմանում: Սահմանափակումները կվերացվեն կես տարով՝ մինչև 2022 թվականի մայիսի 31-ը: Այս ընթացքում տվյալ անձինք հնարավորություն կստանան հումանիտար նպատակներով այցեր իրականացնել՝ պայմանով, որ այցից մեկ ամիս առաջ, ինչպես նաև դրա ավարտից առավելագույնը մեկ ամիս հետո պետք է տեղյակ պահեն այցերի վերաբերյալ: