ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայ Ազգային Կոնգրեսը որոշ լրատվամիջոցներից հարցում է ստացել այսօր, մայիսի 18-ին, հրապարակված «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը» միանալու վերաբերյալ: Այդ կապակցությամբ հայտարարում ենք հետևյալը:
Բնական է՝ իշխանությունը փորձում է խաղից հանել բոլորին,ովքեր պայքարում են իրենց դեմ.Տիգրան Աբրահամյան
Խումբը բաղկացած է 33 խորհրդարանականներից:
Որոշման նախագծում ասվում է, որ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և ՀՀ-ի միջև 13.08.2008թ.-ին կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր, որով նշված տարածքը և 17 586 280 ՀՀ դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 13.08.2023թ. ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել պաշտոնաթող նախագահին։ Բացի այդ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով Պետական գույքի կառավարման […]
ԱՊՀ ստեղծման այդ համաձայնագրում նշվել է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա։
Գերատեսչությունից, սակայն, չեն պատասխանել, թե երբ է բացվելու հայ – թուրքական միջպետական սահմանը։
Ինքնորոշման իրավունքը Արցախի անկախության իրավական հիմքն է. ԽՍՀՄ գոյության ժամանակ Արցախն ինքնորոշվել է` նախ անջատվելով Ադրբեջանական ԽՍՀ-ից, այնուհետև՝ ԽՍՀՄ-ից, հենվելով ինչպես խորհրդային, այնպես էլ միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման իրավունքի վրա:
Այդ մասին այսօր Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը։
Կառավարությունից աջակցություն ստանալու մասին նախագծերը Փաշինյանը պահանջում է զեկուցել մի քանի անգամ՝ նույն նիստի ընթացքում
2 միլիոն դրամ աշխատավարձ ստացող դրսից եկած մասնագետի աշխատավարձի կեսը կվճարի Կառավարությունը
Մայիսի 25–ին Պուտինի միջնորդությամբ Մոսկվայում տեղի կունենա Փաշինյան–Ալիեւ հանդիպում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) ազգային օրենսդրությունների մերձեցման գործընթացում նախատեսում է մինչև 2025 թվականն ընդունել 33 մոդելային օրենսդրական ակտեր։
Օբաման 2016 թվականին Հիրոսիմա կատարած այցի ժամանակ նույնպես ներողություն չի խնդրել Ճապոնիայի քաղաքների ատոմային ռմբակոծությունների համար:
Կոնգրեսական Քրիս Սմիթը հարց է բարձրացրել՝ արդյոք ամերիկյան որևէ օգնություն հասնում է Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդիկ շարունակում են շրջափակման ենթարկվել Ադրբեջանի կողմից:
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման հարցի շուրջ։ Սակայն հաշվի առնելով նախկին փորձը՝ Նիկոլ Փաշինյանը գերադասեց ձեռնպահ մնալ որևէ կոնկրետացումից։
Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրեց մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման որոշ մանրամասներ:
«Այսօրվա մեր կարգավիճակը՝ շրջափակման մեջ գտնվելը, ունի իր դրական կողմերը, այն է՝ մենք հասկանում և գնահատում ենք աշխարհը, որ հույսներս մեզ վրա պիտի դնենք»,- «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հրավիրած հանդիպմանը հայտարարել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը:
Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հռչակագիրը.
Կառավարության նիստը` ՈւՂԻՂ
Անկարույում Գերմանիայի Դաշնության դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառը եղել է նախօրեին թուրքական «Sabah» թերթի Ֆրանկֆուրտի գրասենյակի լրագրողների ձերբակալությունը:
Գայանե Հակոբյանի կողքին. զոհված զինծառայողների ծնողներն ու նրանց աջակիցները ՁՊՎ-ի մոտ են. ՈՒՂԻՂ
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ալեքսանդր Լապշինի այս գրառումը՝ գրելով. «Նայելով, թե Նիկոլ Փաշինյանն իր որդուն ինչպես է օգտագործում իր քաղաքական կեղտոտ ու սրբապիղծ խաղերի մեջ՝ հարվածի տակ դնելով անգամ զոհված հերոսների ծնողներին, հիշեցի 2021-ին հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ Վլադիմիր Կարապետյանի դստեր տարօրինակ պայմաններում ծանոթությունը, որը հարցեր էր առաջացրել անգամ Լապշինի մոտ՝ կիսվելով ինձ հետ։
Թեև վերաքննիչ դատարանը դիմել է Agricultural Minerals-ին, խնդրելով փաստաթղթեր ներկայացնել այն մասին, որ այդ գումարը չի փոխանցվի պատժամիջոցի ենթարկված անձին կամ չի օգտագործվի նրա կողմից, սակայն նման փաստաթղթեր այդպես էլ չի ստացել:
«Ապրելով Արցախում, երբևիցե չեմ պատկերացրել, որ կարող եմ հանուն Արցախի ընդգրկված լինել մի շարժման, գործընթացի մեջ, որը քաղաքական և հասարակական ենթատեքստեր է պարունակելու: Ունեցել եմ նեղ մասնագիտություն, և պետական ինստիտուտներում ծառայելով, աշխատելով, ես ինձ այդ ասպարեզում չեմ տեսել։ Բայց մեր այս գործընթացը պարտադրված գործընթաց է՝ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների կողմից վարվող հակաարցախյան քաղաքականության, ինչո՞ւ չէ՝ նաև Արցախում տեղի ունեցող աննշան և փոքր խմորումների արդյունքում»։
Ծրագրերը, որոնցում հայտնաբերվել է խախտումներ՝ պատասխանտուն Էկոնոմիկայի նախարարությունն է
Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:
Վահան Քերոբյանը՝ Էկոնոմիկայի նախարարությունում Հաշվեքննիչ պալատի հայտնաբերած խախտումների մասին
Կիսատ քայլերի ու մոտեցումների ժամանակն անցել է՝ բռունցք դառնալու ժամանակն է. Ռուբեն Վարդանյան