ՀԱՊԿ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունեն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հույս ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը, փոխանցել է БЕЛТА-ն։

Իմանղալի Տասմագամբետովը նշել է, որ Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ մշտական բանակցություններ են վարվում։ Վերջերս Եվրոպայում տեղի է ունեցել հերթական փուլը։ «Գոհունակությամբ նշվել է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը գրեթե ճանաչում են երկու երկրների միջեւ սահմաններն ըստ 1991թ. Ալմաթիի հռչակագրի»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

ԱՊՀ ստեղծման այդ համաձայնագրում նշվել է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա։

«Հույս ունենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրման։ Եվ երկրները հետագայում կանցնեն սահմանազատմանը (պետական սահմանի գծի որոշմանը՝ քարտեզին նշելով եւ միջազգային պայմանագրում ներառելով- ծան.՝ ԲԵԼՏԱ-ի)»,- ավելացրել է Իմանղալի Տասմագամբետովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031