Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Անկարույում Գերմանիայի Դաշնության դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառը եղել է նախօրեին թուրքական «Sabah» թերթի Ֆրանկֆուրտի գրասենյակի լրագրողների ձերբակալությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ԱԳՆ-ն գերմանական ոստիկանության կողմից թուրք լրագրողներ Իսմաիլ Էրելի ու Ջեմիլ Ալբայի ձերբակալության վերաբերյալ նաև գրավոր հայտարարություն է տարածել՝ դատապարտելով տեղի ունեցածը:
Նշենք, որ գերմանական ոստիկանությունը խուզարկել է Իսմայիլ Էրելի և Ջեմիլ Ալբայի տներն ու Ֆրանկֆուրտում «Sabah» թերթի եվրոպական գրասենյակը։ Երկու լրագրողների համակարգիչներն ու հեռախոսներն առգրավվել են։ Լրագրողներին ազատ արձակելու համար միջամտել են արտաքին գործերի նախարարությունը և Բեռլինի թուրքական դեսպանատունը։
Ձերբակալվածները որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։ Ձերբակալության պատճառի մասին տեղեկություն չի տրամադրվել: