Հրատապ է դառնում սահմանային գծից զորքի հետքաշումը. Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին ասաց, որ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ գրանցել են բանակցային որոշակի առաջընթաց՝ Հայաստան-Ադրբեջան երկաթուղու բացման, խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ։ «Սակայն, ի հեճուկս բանակցությունների որոշակի առաջընթացին, Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին։ Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ, և ունենք զոհեր։ Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առջև, ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը, և մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել։

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Կարդացեք նաև

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս