«Վլադիմիր Կարապետյանի դստեր հետ այդ տարօրինակ հանդիպումից հետո Լապշինը գլխիվայր փոխեց իր խոսքերը՝ աստիճանաբար հրաժարվելով նախկինում ասած խոսքերից»
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ալեքսանդր Լապշինի այս գրառումը՝ գրելով. «Նայելով, թե Նիկոլ Փաշինյանն իր որդուն ինչպես է օգտագործում իր քաղաքական կեղտոտ ու սրբապիղծ խաղերի մեջ՝ հարվածի տակ դնելով անգամ զոհված հերոսների ծնողներին, հիշեցի 2021-ին հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ Վլադիմիր Կարապետյանի դստեր տարօրինակ պայմաններում ծանոթությունը, որը հարցեր էր առաջացրել անգամ Լապշինի մոտ՝ կիսվելով ինձ հետ։
Այն ժամանակ Լապշինը դեռ մտորում էր՝ խոսե՞լ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ասածների մասին՝ Արցախը հանձնելու, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամություն անելու վերաբերյալ, թե՞ վախենալ նրանց վտանգից։
Վլադիմիր Կարապետյանի դստեր հետ այդ տարօրինակ հանդիպումից հետո Լապշինը գլխիվայր փոխեց իր խոսքերը՝ աստիճանաբար հրաժարվելով նախկինում ասած խոսքերից»։