Ռուսաստանը, կարծես, ուրվագծում է ՆԱՏՕ-ական նեոգաղութացման ռազմական գործողությունների ավարտն Ուկրաինայում և, ի հեճուկս շատերի, ռազմավարական նոր բալանսավորում է թելադրում Եվրասիայում և Մեծ Մերձավոր Արևելքում: Ռուսական դիմադրողականության և հաշվեհարդարի հնարավորությունից էլ սարսափում են ադրբեջանն ու Հայաստանի մարիոնետական իշխանությունը:
Ընդ որում՝ նշել է նա, Արցախի իշխանությունները եւս համառում են։
Գործողությունն իրականացվում է Բադիա էշ Շարքիա անապատում, որտեղ գործում են ԻՊ հրոսակախմբերը։
Իսրայելում բնակվող մի շարք ակադեմիկոսներ, հոգևոր, մշակութային ոլորտի գործիչներ դիմել են Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ Արցախում հումանիտար ճգնաժամի լուծմանն օգնելու և 120.000 մարդկանց ապահովելու նպատակով։
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի գործով: Իրավապահները մտել են Սյունիքի նախկին մարզպետի բարեկամների տները եւ փնտրել Տիգրան Խաչատրյանին, իսկ Տիգրան Խաչատրյանի բնակարան չեն այցելել, որպեսզի դատարանին կարողանան երկամսյա կալանքի հիմք ներկայացնեն՝ իբրև վարույթն իրականացող մարմնից խուսափում: Ահա հենց այս արհեստական ձևով դատարանից կարողացել են կորզել երկամսյա կալանավորումը։ Այս մասին գրում է armday.am-ը։
Ադրբեջանա-հայկական խաղաղության բանակցություններում ներկայումս որոշակի դադար է, որը լցված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ սկանդալներով և վեճերով։ Երևանը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) իշխանությունները Ադրբեջանին մեղադրում են ոչ միայն ԼՂՀ շրջափակման, այլև ցեղասպանության մեջ։ Հնչած գնահատականը կիսել է նաև Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Սակայն Բաքուն մտադիր չէ զիջումների գնալ և հետոևաղականորեն կրկնում է, որ հարցը պետք է լուծվի իր երկրի ներսում, իսկ ղարաբաղահայությունը երկու տարբերակ ունի՝ դառնալ Ադրբեջանի քաղաքացի կամ հեռանալ։
Օգոստոսի 10-ին թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է 57 նահանգապետի նշանակման մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը:
Վրաստանում փրկարարները սողանքի ևս մեկ զոհի մարմին են հայտնաբերել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանի շրջանում։ Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 22-ի։ Իրականացվում են 11 անհետ կորածների որոնումներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։
Ուկրաինացի ժողովրդին անհրաժեշտ է «միայն Կիևի կապիտուլյացիան», որը կարող է ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրությունների՝ առաջադրման դիմումը։ ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել 181 հոգանոց ցուցակ:
Մոսկվայի երկնքում ՀՕՊ ուժերը խփել են մեկ անօդաչու, այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում. Հրաչյա Սարգսյան
Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի արտոնյալ ռեժիմով: Այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես Կոնգրեսի հաստատմանն է ներկայացրել 40 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջե, որը ներառում է 13,1 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն Ուկրաինային։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Սիրիայի կառավարական զորքերի զինծառայողների վրա երկրի արևելքում գտնվող Դեյր էզ Զորի նահանգում։ Հարձակման հետևանքով զոհվել է 23 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում ընտրությունների մասնակից ուժերին՝ ի շահ մեր ժողովրդի և երևանցիների բարօրության»։
ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները նույնիսկ Թեհրանի կողմից հինգ ամերիկացի քաղաքացիների ազատ արձակումից հետո: Օգոստոսի 10-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Մեքսիկայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները հետ են մղում ռուսական բանակի գրոհները Կուպյանսկի, Լիմանի և Բախմուտի շրջանում, իսկ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվում Դոնեցկի և Զապորոժիեի մարզերի սահմանի մոտ։ Ռազմաճակատում տիրող իրավիճակին Մալյարն անդրադարձել է իր Telegram ալիքում։
Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Շվիդկոյն ականավոր ռուս արվեստաբան է, հասարակական, պետական և մշակութային գործիչ։ Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր։
Հումանիտար բեռի արգելքը՝ Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանություն իրականացնելու նպատակ ունի. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստը` ՈւՂԻՂ
Մաուիում անտառային հրդեհները սկսվել են օգոստոսի 8-ին և արագորեն տարածվել տարածաշրջանում մոլեգնող «Դորա» փոթորկի պատճառով։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը դատապարտելի է համարել այն, որ, ԵԽ անդամ երկիր հանդիսանալով, Ադրբեջանը կոպտորեն խախտում է կառույցի կանոնադրությունը։ Այս մասին նա գրառում է կատարել X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Դատական նիստը տեղի կունենա վաղը, օգոստոսի 12-ին, ժամը 14:00-ին, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում»:
Սա բացի ադրբեջանական իշխանության դառը հիշողությունների, այլ նաև ներքին վախերի մասին է խոսում:
Ինձ համար պատիվ է ու պատասխանատվություն Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի մյուս անդամների հետ իրականացնել Նրա պաշտպանությունը
Երկու օր է, ինչ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայությունն իր բողոքի արդարացի ձայնն է բարձրացնում ԱՄՆ սենատորների գրասենյակների առջև
Վրաստանի նավթամթերք ներմուծողների միության տվյալներով` ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում Վրաստանում շարժիչային յուղերի ներմուծումն աճել է, իսկ ավիացիոն նավթինը՝ նվազել:
Հիշեցնելով երկու նախարարների հետ իր նախորդ հանդիպումներն ու երկու մայրաքաղաքներ կատարած այցերը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին հայտնել է իր պատրաստակամությունը՝ «շարունակելու իր անձնական և ակտիվ ներգրավվածությունը կողմերի հետ»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի կալանավորումն ունի բազմաթիվ շերտեր, որոնցից ընդամենը մեկը կարող է այս կամ այն չափով աղերսվել իրավական հարթության հետ։