«Վաղը այս դատավորը բացառիկ շանս ունի չդառնալու քինախնդիր մարդու անձնական վրեժխնդրության «գործիքը»»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղը դատավոր Գիվի Հովհաննիսյանը որոշելու է Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Վաղը այս դատավորը բացառիկ շանս ունի չդառնալու մեկ փոքրիկ, քինախնդիր մարդու անձնական վրեժխնդրության «գործիքը»։

Վաղը այս դատավորը բացառիկ շանս ունի հետագայում ազատվելու Եվրոպակսն դատարանում Աշոտյանի գործով մեղադրյալ լինելուց:

Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է եւ դա հրաշալի գիտի նաեւ այս դատավորը, ով վաղը պիտի որոշի՝ բավարարե՞լ մեկ մարդու «սուգուբը» անձնական վրեժխնդրությունը եւ երկարաձգել Արմենի կալանքը, թե՞ մնալ արժանապատիվ ու չկզած դատավոր։

Որովհետեւ շատ քիչ մնաց այն օրվան, երբ «կզելու» են քաղաքական պատվեր կատարած բոլոր դատավորները։

Բոլորը։ Ու ոչ մեկը չի պլստալու։

Դատական նիստը տեղի կունենա վաղը, օգոստոսի 12-ին, ժամը 14:00-ին, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031