Սոբյանինը տեղեկացրել է Մոսկվայի երկնքում խփված անօդաչուի մասին
Մոսկվայի երկնքում ՀՕՊ ուժերը խփել են մեկ անօդաչու, այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Քաղաքապետի խոսքով՝ անօդաչուն մեկն էր։ «Բեկորներն ընկել են Կարամիշեւյան լողափի մոտ, դրա հետեւանքով ոչ ոք չի տուժել»,- գրել է Սոբյանինը՝ նշելով, որ «լուրջ ավերածություններ չկան»։
Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում պայթյունի մասին ավելի վաղ տեղեկացրել էին տեղի բնակիչները։ Նրանց խոսքով՝ այնտեղ ինքնաթիռի տիպի անօդաչու էր ընկել։ Դրոնը ենթադրաբար թռել էր Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանից եւ պայթել է Կարամիշեւյան լողափի մոտ։Մոսկվայի երկնքում ՀՕՊ ուժերը խփել են մեկ անօդաչու, այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Քաղաքապետի խոսքով՝ անօդաչուն մեկն էր։ «Բեկորներն ընկել են Կարամիշեւյան լողափի մոտ, դրա հետեւանքով ոչ ոք չի տուժել»,- գրել է Սոբյանինը՝ նշելով, որ «լուրջ ավերածություններ չկան»։
Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում պայթյունի մասին ավելի վաղ տեղեկացրել էին տեղի բնակիչները։ Նրանց խոսքով՝ այնտեղ ինքնաթիռի տիպի անօդաչու էր ընկել։ Դրոնը ենթադրաբար թռել էր Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանից եւ պայթել է Կարամիշեւյան լողափի մոտ։