Ճանապարհն Աղդամով ի վերջո կբացվի. «Կոմերսանտ»
Աղդամով ճանապարհն ի վերջո կբացվի։ Այս մասին «Коммерсантъ» թերթին ասել է տարածաշրջանի իրավիճակին ծանոթ զրուցակիցը ռուսական պետական կառույցներում։
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն առաջարկել է տարբերակ, որին սկզբում համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ արցախցիները։ Դրա էությունն այն էր, որ բացվի Աղդամով ճանապարհը եւ դրանով սկսվի անհրաժեշտ ամեն ինչի ներկրումը ԿԽՄԿ-ի միջոցով։ Իսկ այդ տեղով շարժման սկսվելուց ուղիղ մեկ օր հետո, համաձայն Մոսկվայի առաջակի, կվերականգնվեր նաեւ շարժումը Լաչինի միջանցքով։ «Այս տարբերակը բարձր պատրաստվածություն ուներ»,- ասել է «Ъ»-ի աղբյուրը։
Մոսկվայում իրադրությունը գնահատում են որպես շատ բարդ եւ կարծում են, որ Բաքուն զիջումների տրամադրված չէ։ «Իրավիճակն ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որոնք նախաձեռնում ենք մենք, արեւմտականները, միջազգային կազմակերպությունները, ոչ մի բանի չեն հանգեցնում։ Բաքուն չի նահանջում»,- նշել է նա։
Ընդ որում՝ նշել է նա, Արցախի իշխանությունները եւս համառում են։
Բայց, նրա խոսքով, Ստեփանակերտը հետո պայման է առաջադրել, որպեսզի Լաչինը բացվի ոչ թե 24 ժամ հետո, այլ անմիջապես, հետո ԼՂՀ-ն հայտարարել է, որ Աղդամով չպետք է ադրբեջանական ծագման ապրանքներ մատակարարվեն, հետո տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը, որի անհապաղ ազատ արձակումն են պահանջում ԼՂՀ իշխանությունները։ Արդյունքում՝ փոզխիջում չստացվեց։
Թարգմանությյունը՝ news.am-ի