Բաժիններ՝

Ուկրաինայի ՊՆ-ում հայտնել են առաջնագծում իրադրության մասին․ 37 բնակավայրի բնակիչներ տարհանվել են

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները հետ են մղում ռուսական բանակի գրոհները Կուպյանսկի, Լիմանի և Բախմուտի շրջանում, իսկ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվում Դոնեցկի և Զապորոժիեի մարզերի սահմանի մոտ։ Ռազմաճակատում տիրող իրավիճակին Մալյարն անդրադարձել է իր Telegram ալիքում։

«Իրավիճակն արևելքում բարդ է, բայց թշնամուն չի հաջողվում հասնել իր նպատակներին»,- գրում է Մալյարը՝ հավաստիացնելով, որ «պաշտպանության ուժերն արդյունավետորեն զսպում են ռուսական զորքերի առաջխաղացումը Կուպյանսկի և Լիմանի ուղղություններով»։

Մալյարի խոսքով՝ Բախմուտի հարավային թևում Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը, սակայն Կլեշչեևկա գյուղի տարածքում «թշնամու զորքերն անհաջող փորձեր են կատարել՝ վերականգնելու իրենց կորցրած դիրքերը ծայրամասերում»․ այնտեղ ծանր մարտերը շարունակվում են։

Իսկ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ վերջին ամիսների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը փորձում են շրջապատել Բախմուտը և պայքարում են քաղաքի ծայրամասում գտնվող Կլեշչեևկա և Բերխովկա բնակավայրերի համար։ Դրանց նկատմամբ վերահսկողությունը ուկրաինացի զինվորականներին թույլ կտար մոտենալ Բախմուտի մատակարարման մի քանի ուղիներին:

Ինչպես հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը, զինված ուժերի գրոհը Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններով շարունակվում է։

Թեժ մարտեր են ընթանում նաև Ուրոժայնոյե բնակավայրի շրջանում, որը գտնվում է վերջերս կրկին Ուկրաինայի վերահսկողության տակ անցած Ստարոմայորսկոյե գյուղի հարևանությամբ, Դոնեցկի և Զապորոժիեի մարզերի սահմանից ոչ հեռու։

Ըստ Մալյարի՝ «չնայած գերծանր մարտական ​​պայմաններին», Ուկրաինայի զորքերն Ուրոժայնոյեի ուղղությամբ «մասնակի հաջողություններ են գրանցել»։

Իր հերթին BBC-ն նշում է, որ օգոստոսի 10-ին Խարկովի մարզի իշխանությունները պարտադիր տարհանում են սկսել Կուպյանսկի շրջանի 37 բնակավայրերից, քանի որ այդ հատվածներում մշտական ​​հրետակոծություններ են։ Մինչ այդ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել էր Կուպյանսկի ուղղությամբ ստեղծված բարդ իրավիճակի մասին, որտեղ, նրա ունեցած տվյալներով, կենտրոնացած է մոտ 100 հազար ռուս զինվորական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031