Կա նիկոլ, ուրեմն չկա Արցախ, չկա Արցախ, ուրեմն չի լինելու Հա՛յաստան. Խորեն Մարդոյան

Խորեն Մարդոյանտ գրում է. «Կա նիկոլ, ուրեմն չկա Արցախ, չկա Արցախ, ուրեմն չի լինելու Հա՛յաստան:

Երկու օր է, ինչ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայությունն իր բողոքի արդարացի ձայնն է բարձրացնում ԱՄՆ սենատորների գրասենյակների առջև, փակում փողոցներ եւ նահանգային մայրուղիներ,որ կառավարության ուշադրությունը բեւեռի Արցախում տիրող բլոկադայի եւ հնարավոր ցեղասպանության կանխարգելման վրա,ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկվեն՝ ազդելու Ադրբեջանի վրա Բերձորի ճանապարհը բացելու ուղղությամբ:

Կանադայի՝ Օնտարիոյի եւ Քվեբեկի Հայակական Միացյալ մարմիններն էլ են քննարկում առաջիկայում քաղաքական ակցիաներ կազմակերպել Տորոնտոյում եւ Մոնրեալում Արցախի հարցով,որ կարողանանք տեղ հասցնել Կանադայի նահանգային եւ ֆեդերալ իշխանություններին այս կարեւորագույն ուղերձը,որ Արցախի մեր հայրենակիցների կյանքը վտանգված է,եւ ադրբեջանը 120,000 հոգու պահում է պատանդի կարգավիճակում:

Այսօր,Հայաստանի եւ Արցախի համար այս ծանր ժամանակներում հայկական սփույռքը նույնպես ապրում է իր դժվարին ժամանակները: Տարբեր տեսակի քաղաքական ձեռնարկներ կազմակերպելով, որոնց նպատակն է օգնել մեր հայրենակիցներին Արցախում իրենց կյանքի, ապրելու, ինքնորոշվելու իրավունքները ճանաչելի եւ հասանելի դարձնել Կանադայի եւ ԱՄՆ-ի իշխանություններին,սակայն ամեն անգամ կանգնում ենք կարեւորագույն հարցի առջեւ,երբ հերթական հանդիպման ժամանակ,տվյալ երկրի պատգամավորը կամ նախարարն ուղղակի հարց է տալիս Հայ համայնքի ներկայացունցիչներին .

«Ձեր եւ Հայաստանի կառավարության դիրքորոշումները Արցախի հարցում չեն համընկնում, ի՞նչ եք ուզում մեզանից, կողմնորոշվեք,որ մենք էլ իմանանք ինչ անել եւ ինչպես վարվել:

Դիվանագիտական ողջ համակարգը կոլլապսի է ենթարկված, նույնիսկ հայրենասեր դիվանագետներն են հայտնվել մի իրավիճակի մեջ,որ այլեւս իրենք էլ չեն իմանում ինչ անել, ինչպես դուրս գալ փաշինյանական խունտայի գերությունից,որ կարողանան ազատորեն խոսել եւ կռիվ տալ միջազգային հարթակներում Արցախի կարգավիճակի եւ արցախցու համար:

Ասածիս նպատակը ո՞րն է՝ սփյուռքում ցանկացած քաղաքական ակցիայի ժամանակ,որտեղ էլ որ լինի ԱՄՆ ,Կանադա ,Արգենտինա, Բրազիլիյա , Ավստրրալիա, Ֆրանսիա ,Լիբանան ….. տվյալ հավաքի ժամանակ պետք է շատ հստակ օտար երկրյա նախարարների ու պատգամավորների մոտ հնչեցնել թիվ մեկ ԴԱՎԱՃԱՆԻ անունը եւ տեղյակ պահել,որ այս տականքը չի ներկայացնում և ի վիճակի չէ ներկայացնել հայ ժողովրդին եւ նրա շահերը, նա միմիայն հանդիսանում է թուրք –ադրբեջանական տանդեմի ցանկություններն ի կատար ածողը։ Այդ ստահակը Հայաստանը եւ Արցախը տանում է վերջնական կործանման:

Արդեն անցել են քաղաքանապես կոռեկտ լինելու ժամանակները, կհնչեցնենք եւ կպահանջենք թիվ մեկ ստախոսի հրաժարականը, կհարգեն մեզ, չենք հնչեցնի կշարունակենք ապրել այն խավարի մեջ,որի մեջ հիմա հայտնվել ենք ազգովի:

Եւ այդ թրքահպատակ քպ-ականին հեռացնելու ամենակարեւոր եւ առաջնային անելիքը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում նրան հաջողությունից զրկելն է,քանի որ Երեւանում չունենալով իշխանություն այդ ստահակը չի կարողանակու հաղթել համապետական ընտրություններում:

Որպես ասվածի ամփոփում՝ կա Նիկոլ, ուրեմն չկա Արցախ, չկա Ադցախ,ուրեմն չի լինելու Հա՛աստան:

Դե մտածեք՝ մի՞թե մի տզրուկն արժե մի ամբողջ հայություն, մի՞թե մի փնթի թրքահպատակ անլվայի պաշտոնը գերադասելի է Հայ ազգի գոյության իրավունքից»:

Տեսանյութեր

Լրահոս