Իրավապահները թույլ չեն տալիս Տիգրան Խաչատրյանի գործով առանցքային վկային ցուցմունք տալ, այն կարող է փոխել մեղադրանքը. armday

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի գործով: Իրավապահները մտել են Սյունիքի նախկին մարզպետի բարեկամների տները եւ փնտրել Տիգրան Խաչատրյանին, իսկ Տիգրան Խաչատրյանի բնակարան չեն այցելել, որպեսզի դատարանին կարողանան երկամսյա կալանքի հիմք ներկայացնեն՝ իբրև վարույթն իրականացող մարմնից խուսափում: Ահա հենց այս արհեստական ձևով դատարանից կարողացել են կորզել երկամսյա կալանավորումը։ Այս մասին գրում է armday.am-ը։

Ավելին՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբանը քննիչին միջնորդել է, որ կա մեկ վկա ու պատրաստ է ցուցմունք տալ, ուստի հարցաքննեն վկային, սակայն քննիչը մերժել է։ Մերժման մեջ ներկայացրել են այն պատճառաբանությունը, որ վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշում՝ ում, երբ հարցաքննի։ Վկան ևս առանձին դիմում է ներկայացրել սակայն նույն պատասխանն է ստացել քննիչից։

«Այս ամենը արվում է միայն մեկ պատճառով՝ որպեսզի կարողանան պահպանել առաջադրված մեղադրանքը, այն է՝ խուլիգանություն։ Նախաքննական մարմինը հրաժարվում է գործի մեջ ներգրավել վկային. միգուցե նա կարեւոր բան կարող է ասել, ինչը կօգնի քննության ընթացքին կամ կխանգարի իրավապահների գործին։

Մեզ հասած տեղեկություններով, քննիչներին ուղիղ հրահանգված է անել ամենը, որպեսզի կարողանան պահպաել Տիգրան Խաչատրյանին ներկայացված մեղադրանքը, իսկ այս պարագայում գործով առանցքային վկան միայն կխանգարի իրենց ստացած հանձնարարականին»,- գրում է կայքը։

Տեսանյութեր

Լրահոս