Վրաստանում շարժիչային յուղերի ներմուծումն աճել է, ավիացիոն նավթինը` նվազել

Վրաստանի նավթամթերք ներմուծողների միության տվյալներով` ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում Վրաստանում շարժիչային յուղերի ներմուծումն աճել է, իսկ ավիացիոն նավթինը՝ նվազել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին քսանյութերի ներմուծումը կազմել է 13,23 հազար տոննա, ինչը 1,17 հազար տոննայով կամ 9,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ըստ տվյալների՝ այս ընթացքում շարժիչային յուղերի ամենամեծ ծավալը ներմուծվել է Թուրքիայից, որը կազմել է 2,79 հազար տոննա, ինչը կազմում է ամբողջ ներմուծման 21,1 տոկոսը։ Հաջորդն Իրանն է՝  2,74 հազար տոննա (20,7 տոկոս), Գերմանիա՝ 1,50 հազար տոննա (11,3 տոկոս), Ադրբեջան՝ 0,82 հազար տոննա (6,2 տոկոս) և այլն:

Ինչ վերաբերում է ավիացիոն նավթին, ապա 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին ներմուծվել է 67,1 հազար տոննա ապրանք, ինչը 0,5 հազար տոննայով կամ 0,7 տոկոսով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում ավիացիոն նավթի ներմուծման 44,1 տոկոսը (29,6 հազար տոննա) եղել է Թուրքմենստանից, 25,8 տոկոսը (17,3 հազար տոննա)՝ Ադրբեջանից, 15,3 տոկոսը (10,3 հազար տոննա)՝ Հունաստանից, 10 տոկոսը (6,7 հազար տոննա)՝ Թուրքիայից, 4,8 տոկոսը (3,2 հազար տոննա)՝ Մալթայից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031