Ականատեսները պնդում են, որ «Ֆանո»-ի աշխարհազորայինները շրջափակում են ճանապարհները և դարանակալում զինվորականներին։
Դատախազության և Քննչական կոմիտեի (ՔԿ) միջև թշնամանքը, փաստորեն, շարունակվում է։ 168.am-ը բազմիցս է գրել այն մասին, որ տևական ժամանակ է՝ բավականին լարված են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հարաբերությունները:
Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը Հայաստանից ելույթ է ունենալու ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:
Վերջին օրերին նահանգում տեղումների միջին քանակը գերազանցել է 146 մմ-ը։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն այսօր արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարան։
Ոստիկանությունը բռնել է հանցագործին։
Մարդ, ով որևէ աղերս անգամ չունի բանակի, բանակաշինության, ռազմական գործի հետ, մարդ, որ երբեք չի ներկայացել որպես ռազմական հարցերով մասնագետ, մարդ՝ ում կենսագրությունը սկսում է 2014 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, նշանակվել է ՊՆ նախարարի տեղակալ։
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ջրի խնդիրն աստիճանաբար ահագնանում է, և այդ խնդիրը գլոբալ բնույթ է կրում, ընդգծելով, որ դրան զուգահեռ՝ երկրում ջրային ռեսուրսների կառավարման խնդիր կա։
Բայդենը նշել է, որ Նիգերի ժողովուրդն ընտրությունների միջոցով արդեն արտահայտել է կամքը։
Լուկաշենկոն այդ ժամանակ ժամանել է իր նստավայր Բելովեժյան թավուտի տարածքում, որը գտնվում է լեհ-բելառուսական սահմանից 7 կմ հեռավորության վրա։
82 տարեկան հասակում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Իրինա Միրոշնիչենկոն:
Բեռնատարները կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը հայտարարություն է տարածել: «Հարգելի՛ դատավորներ, Դատավորների ինքնակառավարման միակ և օրենքով ամրագրված մարմինը` դատավորների ընդհանուր ժողովը, 2023 թվականի հուլիսի 19-ին, ներկա գտնվող դատավորների բացարձակ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, բացառիկ կամք դրսևորեց դեմ արտահայտվելով ՀՀ Սահմանադրությանը հակադրվող` դատավորների անկախության սկզբունքից չբխող և դրսից հրամցվող օրակարգին` հստակ արձանագրելով մի քանի կարևոր հանգամանքներ. Որպես դատավորների ինքնակառավարման […]
Տեղի է ունեցել Լաչինի սահմանային անցակետում բերման ենթարկված Վագիֆ Խաչատրյանի նախնական հարցաքննությունը» ։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը։
Վերջին երկու ամսվա ընթացքում Մոլդովայի խորհրդարանը և կառավարությունը չեղարկել են ԱՊՀ-ի շրջանակներում ավելի քան մեկ տասնյակ համաձայնագիր:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հրաչյա Սարգսյանին Պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշմանը, գրում է. «Իշխանությունն անընդհատ հիշեցնում է, որ բանակն իր համար «զապաս պագրիշկա» է ու հանկած այդ կառույցը չփորձենք լուրջ ընդունել:
Էրդողանի նախագահությամբ նիստն անցկացվում է Անկարայի նախագահական համալիրում՝ մամուլի համար փակ ֆորմատով:
Ադրբեջանի կողմից մեկ այլ ձերբակալվածին՝ Վագիֆ Խաչատրյանին ԿԽՄԿ պատվիրակները այցելել են ձերբակալման նույն օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան:
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Հայաստանում կատարվել է թերեւս ամենազավեշտայի կադրային նշանակումը։ Երկրի անվտանգային համակարգի լրջագույն մարտահրավերների, ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների, բարոյա-հոգեբանական վիճակի կտրուկ փոփոխության հրամայականների պայմաններում, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնարար!!!!!!!!
Բացի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքին վերաբերող ցանկից, Ռուսաստանում գործում է ոչ բարեկամ երկրների ևս մեկ ցանկ։
«Օրինակ. 90-ականներին ադրբեջանական կողմը մտել էր Քարինտակ, անասնաֆերմայից անասուններին գողացել էր, բնակիչներից մեկն իր բանջարանոցում աշխատելիս է եղել, առևանգել էին, մինչև այժմ տեղեկություններ չկան, թե նա որտեղ է, երիտասարդ տղային սպանել էին պոպոքի ծառի վրա, երբ նա պոպոք է հավաքել, նման պատմությունները շատ են»։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ Հրաչյա Սարգսյանին ազատել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել»։
Ավելի քան 7 ամիս Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հարուցելով հումանիտար ճգնաժամ։
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
Հունիսի 30-ին հեղաշրջման աջակիցները գրոհել էին Նիամեյում Ֆրանսիայի դեսպանատան վրա՝ շենքի դիմաց հրկիզումներ իրականացնելով, կոտրելով ապակիներ։
Ճապոնիայի կառավարությունը ողջունել է ԵՄ-ի և նշված երկրների կողմից սահմանափակումների վերացումը:
Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ 1993-1994թթ․ հայկական ուժերը ազատագրում էին ԼՂԻՄ հարակից հայկական տարածքները, այլ (հատկապես՝ արևմտյան) պետություններում գտնվող մեր դեսպաններին կանչում էին այդ պետությունների կառավարություններ և պահանջում, որ բավարարվենք՝ ԼՂԻՄ տարածքով։ Իսկ երբ մեր դեսպանները հստակ պատասխան էին տալիս, որ չենք կարող, այլընտրանք չունենք, որովհետև այդկերպ մենք կանխում ենք հերթական Հայոց ցեղասպանությունը, որևէ այլ հակադարձում չէր լինում։
Միջադեպի հետևանքով մարզում տուժածներ և ավերածություններ չկան։
Ակնհայտ ճգնաժամը, որը ստեղծվել է Արցախում, Ադրբեջանի անպատիժ մնացող լկտիությունները, թղթի վրա մնացած Հաագայի դատարանի վճիռը և Նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթը Լաչինի միջանցքի վերաբերյալ, հարցեր են առաջացնում, որոնց մեջ առաջին պլան է մղվում «ախր անարդար է, ա՜խր մենք ճիշտ ենք, ա՜խր ո՞ւր է նայում աշխարհը» հարցը: