Ռուսաստանը, ինչպես և նախկինում, ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում կօգնի զենքի մատակարարումներով։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Միջազգային անվտանգության հարցերին նվիրված Մոսկվայի XI խորհրդաժողովում։
Սա ցնդաբանություն չէ, սա բացարձակ ճշմարտություն է, որ ինքս ապրել եմ, տեսել եմ ու տեսնում եմ:
Երևանի նախկին քաղաքապետ, Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը, նրա որդին, դուստրը, ինչպես նաև՝ նրանց փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 15-ին ընդունել է մեր հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
11 զոհ Երևան-Գյումրի մայրուղու վրա… 19 զոհ Սուրմալույում… 15 զոհ Վարդենիսի զորամասում… բազմաթիվ զոհեր ավտոճանապարհներին՝ այդ թվում հղի կնոջ մահը վարչապետի շարասյան պատճառով… անթիվ-անհամար զոհեր և խեղված ճակատագրեր թմրանյութերի և բեթինգների պատճառով… Երևանի շինարարական փոշու հետևանքներն էլ հետո դեռ կզգաք: Տղաներ և աղջիկներ, դուք ունակ չեք որևէ բան անելու, դուք շարքային պարազիտներ եք…
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշոտյանի «քրեական» գործը քննող դատավորի հայրը մարտի 1-ի հայտնի գործով հետախուզվողների մեջ էր 2008 թվականին, ինքը դատավորը մինչև 2018-ի իշխանազավթումը միջին մակարդակի փաստաբան էր, որը զբաղվում էր վատ ֆինանսական վիճակ ունեցող ընդդիմադիրների գործերով:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսավորները վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում մեծ քանակությամբ ոսկյա զարդերի ներկրման փորձ են կանխել:
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի հարավային ծայրամասերում զինված բախումներ են սկսվել: Ըստ ականատեսների՝ օգոստոսի 14-ի ուշ երեկոյան գրեթե երկու ժամ հրաձգության ձայներ են լսվել:
Թուրքիայի Մալաթիա նահանգում շոգ եղանակի պատճառով նորից հրդեհներ են մոլեգնում: Մասնավորապես այս անգամ հրդեհը գրանցվել է Մալաթիայի Հեքիմհան շրջանում: Հրդեհը հիմնականում ընդգրկել է տեղի պտղատու այգիների հատվածը: Դեպքի վայր են մեկնել մեծ թվով հրժեջ ծառայության աշխատակիցներ:
Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակուսը օգոստոսի 14-ին շնորհավորական նամակ է ուղարկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Հուսակուսը մասնավորապես նկատել է` Իշխանյանի ընտրությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությանը պարտադրված դժվարին պայմաններում, երբ արցախցիները դիմակայում են Ադրբեջանի կողմից պարտադրված սովին, ինչպես նաև տնտեսական ու հումանիտար տարբեր դժվարությունների՝ շրջափակման սկզբից ի վեր։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից առեւանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյան։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հրապարակմանը, թե, Հայաստանը իբր շարունակում է «ականապատման տեռորը»։
Անչափ դժվար է Հայաստանում կամ Սփյուռքում ապրողների համար` գրել այս մասին: Հոգեբանորեն ծանր է, երբ դու շրջափակման մեջ չես, ունես բնականոն կյանքի համար բավարար պայմաններ, ու փորձում ես թեկուզ խոսքերով քաջալերել կյանքի ու Հայրենիքի համար պայքարողներին: Վստահ եմ, որ հայության գերակշիռ մասը, ամեն պահի, հոգով ու մտքով Արցախի մեր հայրենակիցների հետ է:
Հեղափոխությունից հետո պետական ապարատում յուղալի պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաները կա՛մ բանկային համակարգի նախկին աշխատակիցներ են, կա՛մ նախկին լրագրողներ։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կոչով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու համար․
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը վերանայելու հանրային պահանջին միացել են նաև այլ արվեստագետներ։ Նրանք բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Արվեստագետները միջնորդում են, որպեսզի հաշվի առնվի Հայաստանի մշակութային կյանքում Սերգեյ Սմբատյանի բացառիկ դերակատարումը, գեղարվեստական տաղանդն ու անգնահատելի ներդրումը, և կոչ են անում պատկան ատյաններին վերանայել Մաեստրոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։
Մախաչկալայի ավտոլցավորման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորներինը՝ 75-ի: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ «Պատահարի հետևանքով տուժել է 105 մարդ, որոնցից 30-ը զոհվել է», – հայտնել են ԱԻՆ-ում։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ շարունակվում են փլավածքների մաքրումը և փլատակներում տուժածների որոնումները։ Տեղում աշխատում են կինոլոգները։ […]
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե Արցախի ՊԲ-ն ռազմական տեխնիկա է կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:
Այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, իշխանության վարած քաղաքականությունը, պարբերաբար կազմակերպվող համերգներն ու խրախճանքները, արատավոր կենսակերպ ունեցող արտիստներին Հայաստան հրավիրելը և մեր հարկերի հաշվին միլիոնավոր դոլարներ մսխելը ունի մեկ նպատակ՝ բթացնել ազգային դիմադրողականությունը, մոռացության տալ մեր ազգային արժեքները, ստվերել ազգի պատմությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Որդիների կանչ» ՀԿ-ն:
Մեր տեղեկություններով, ամենաթանկ աստղը, որի վրա 9 միլիոն է ծախսվելու, Ջենիֆեր Լոպեսն է:
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոնկրետ որոշումներ կկայացնի։
Հայաստանի փրկության, դեպի կործանում տանող ընթացքի կանխման բանալիներից մեկը, իսկ գուցե ամենակարևորը հենց այս խախտված իրականության վերականգնումն է. մինչև փողոցայինները չվերադառնան փողոց, իսկ քաղաքականությամբ զբաղվողները՝ քաղաքական հարթակներ, Հայաստանը շարունակելու է վարել փողոցային թափթփուկի կյանքը՝ դրանից բխող այնպիսի հետևանքներով, որոնք հնարավոր չի լինելու հաղթահարել անգամ ձիու չափաբաժնով «Озверин» ընդունելու դեպքում:
Հայաստանի ԱԳՆ-ն արձանագրել էր, որ ստահոդ տեղեկություններ տարածելու եղանակով Ադրբեջանը տարածաշրջանում իրադրությունը լարելու մտադրություն ունի։
Նախարարությունը նշել է, որ սա Իսրայելի ԱԳՆ ղեկավարի առաջին այցն է Լատինական Ամերիկա ավելի քան 10 տարվա ընթացքում։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտնել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստը կանցկացվի բաց ռեժիմով և կկայանա օգոստոսի 16-ին։
Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է հրթիռային զենքի արտադրության գործարան։ Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն օրենքի խախտմամբ է վարել «Երևանի վերջին Գազել»-ը:
Թուլանալու ու հաճույք ստանալու հորդորը հայտնի այլաբանությամբ հղվում է բռնաբարության այնպիսի դեպքերի զոհերին, որոնք անգամ տեսականորեն բռնաբարվելուց խուսափելու հնարավորություն չունեն, որոնց դեպքում դիմադրելն անիմաստ է և միակ այլընտրանքը մնում է հաճույքը բռնությունից: