Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոնկրետ որոշումներ կկայացնի․ Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոնկրետ որոշումներ կկայացնի։

Հանրային հեռուստաընկերությանտ տված հարցազրույցում Մարուքյանը նշել է, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանի առաջարկած այլընտրանքային ուղիների հարցը՝ ընդգծելով, թե մեր քննարկման առարկան Լաչինի միջանցքն է։

Նա անհիմն է անվանել «տարածքային պահանջների» վերաբերյալ Բաքվի՝ Երևանին ուղղված նոր մեղադրանքները՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում:

«Ադրբեջանը պարտավոր է իր զինված ուժերը դուրս բերել Խորհրդային Հայաստանի վարչական տարածքից, որը ՀՀ ինքնիշխան տարածք է ճանաչվել Ալմաթիի հռչակագրի համաձայն»,- ասել է նա՝ շեշտելով, որ Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացրել Ադրբեջանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031