![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի Մալաթիա նահանգում հրդեհները շարունակվում են
![](https://168.am/wp-content/uploads/2023/08/vvvvvvvvvv.jpg)
Թուրքիայի Մալաթիա նահանգում շոգ եղանակի պատճառով նորից հրդեհներ են մոլեգնում: Մասնավորապես այս անգամ հրդեհը գրանցվել է Մալաթիայի Հեքիմհան շրջանում: Հրդեհը հիմնականում ընդգրկել է տեղի պտղատու այգիների հատվածը: Դեպքի վայր են մեկնել մեծ թվով հրժեջ ծառայության աշխատակիցներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ կրակը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մարել:
Ավելի վաղ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Հաքարի նահանգում էր հրդեհ բռկվել: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան: