«Մարդը՝ դատավորի պատմուճանը հագած, իր անձնական վրեժը լուծեց Արմենից, միևնույն ժամանակ կատարեց իր նոր տիրոջ հրամանը». Նարեկ Սամսոնյան
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշոտյանի «քրեական» գործը քննող դատավորի հայրը մարտի 1-ի հայտնի գործով հետախուզվողների մեջ էր 2008 թվականին, ինքը դատավորը մինչև 2018-ի իշխանազավթումը միջին մակարդակի փաստաբան էր, որը զբաղվում էր վատ ֆինանսական վիճակ ունեցող ընդդիմադիրների գործերով:
Երեկ էդ նույն դատավորը 2 ամսով երկարացրեց Աշոտյանի քաղաքական հետապնդումը ու փաստացի երիցս հաստատեց Հայաստանում տիրող հակասահմանադրական իրավիճակը:
Մարդը՝ դատավորի պատմուճանը հագած իր անձնական վրեժը լուծեց Արմենից, միևնույն ժամանակ կատարեց իր նոր տիրոջ հրամանը:
Հ.Գ. Իշխանափոխությունից հետո առաջինը նմաններին ա պետք դուրս շպրտել դատական համակարգից, իսկ հետո դատել նմանատիպ հրահանգներ կատարելու համար»: