Բաժիններ՝

Թայվանում թայֆունի պատճառով 40 մարդ է վիրավորվել, հազարավոր մարդիկ՝ տարհանվել

Թայվանում «Հայկույ» թայֆունի պատճառով 40-ից ավելի մարդ է վիրավորվել, հազարավոր մարդիկ տարհանվել են։ Թայֆունը նաև տապալել է ծառեր ու նյութական վնասներ հասցրել։ Այս մասին հաղորդում է BBC-ի հրապարակումը։

Վերջին չորս տարվա ընթացքում սա ուղղակիորեն կղզուն հարվածած առաջին փոթորիկն է։ Ըստ իշխանությունների՝ մարդկանց մեծ մասը վիրավորվել է քամու պատճառով իրենց վրա ընկած տարբեր առարկաների հարվածից։

Քամու ուժգնությունը հասել է մինչև 200 կմ/ժ-ի։ Շուրջ 160 հազար մարդ զրկվել է էլեկտրական հոսանքից։

Կղզում փակվել են դպրոցները և ձեռնարկությունները։ Ներքին թռիչքները և նավարկությունը դեպի մոտակա կղզիներ դադարեցվել են։

Փոթորկի՝ ափ հասնելուց առաջ ավելի քան 7000 մարդ տարհանվել է այն վայրերից, որտեղ սողանքների վտանգ է եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս