Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է Էրդողան-Պուտին հանդիպումը։ Հանդիպման՝ մամուլի համար բաց հատվածում Էրդողանը նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան առևտրաշրջանառությունն այս պահին 62 մլրդ դոլար է և իրենց ուրախացնում է այն, որ գնում են դեպի 100 մլրդ-ին։ Նա հավատ է արտահայտել առ այն, որ երկու երկրների կենտրոնական բանկերի նախագահների այսօրվա հանդիպումը կարևոր է լինելու երկկողմ հարաբերություններում տեղական դրամական միավորին ուղղված քայլ կատարելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ այս պահին զարգացումները բավականին լավ շարունակվում են «Աքքույու» ԱԷԿ-ում։ Նա նշել է, որ մտածում է՝ քննարկելու են նաև Սինոպի ԱԷԿ-ի հետ կապված համատեղ քայլ անելուն ուղղված հարցը։ Էրդողանը շեշտել է, որ տուրիզմի ոլորտում ՌԴ-ն առաջին տեղում է Թուրքիայում։

Շեշտելով, որ բոլորն սպասում են հացահատիկային միջանցքի հետ կապված հանդիպման արդյունքին՝ Էրդողանը ասել է, որ հավատում է՝ հանդիպումից հետո իրենց հղած ուղերձը շատ կարևոր է լինելու աշխարհի, մասնավորապես աֆրիկյան քիչ զարգացած պետությունների համար։ Էրդողանը նշել է, որ անդրադառնալու են պաշտպանական արդյունաբերության ոլորտում իրենց կատարելիք քայլերին, ինչպես նաև էներգետիկ ոլորտին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930