Բուշը կասկածի տակ է դնում Վրաստանի կառավարության ժողովրդավարությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշի նամակում, որը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Ջորջ Բուշի ինստիտուտի գլոբալ քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Կրամերը, ըստ aliq.ge-ի՝ նշվում է, որ դեռևս հարցեր կան Վրաստանի կառավարության՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու հարցում:

Բուշը նամակում նշել է, որ սրտացավ է, թե ինչպես են բանտում վերաբերվում երրորդ նախագահին (նկատի ունի Միխեիլ Սաակաշվիլիին-խմբ.):

Սպիտակ տան նախկին ղեկավարի նամակում նշվում է, որ մտահոգություններ կան Վրաստանում Ռուսաստանի ազդեցության աճի և ուկրաինացի ժողովրդին ու ղեկավարությանը վրացական կառավարության աջակցության առնչությամբ։

Վրաց ժողովուրդը շարունակում է անդրդվելի աջակցություն ցուցաբերել, որպեսզի Վրաստանը դառնա Տրանսատլանտյան ժողովրդավարական համայնքի լիիրավ և Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ: Վրաստանում քաղաքացիական հասարակությունը շարունակում է կարևոր դեր խաղալ երկիրը առաջ տանելու գործընթացում։ Վրաստանը հատուկ տեղ է գրավում իմ մտքում։ Դուք հավատարիմ ընկերներ ունեք Ամերիկայի Միացյալ Նահանգներում»,- նամակում գրել է Ջորջ Բուշ կրտսերը:

Նա նաև կոչ է արել օգտագործել համաժողովը՝ վերահաստատելու հավատարմությունը ժողովրդավարությանն ու ազատությանը և ջախջախելու այն ուժերին, որոնք սպառնում են այդ իդեալներին:

Ի դեպ, Ջորջ Բուշը ԱՄՆ-ի միակ նախագահն է, որն այցելել է Վրաստան՝ 2005 թվականին՝ Սաակաշվիլիի նախագահության օրոք։

Տեսանյութեր

Լրահոս