 
                        Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին
 
                                    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը Կառավարության կողմից վերահաստատել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի համար թե՛ մասնավոր, թե՛ պետական ծրագրերում ներգրավվածության տեսանկյունից: Մհեր Գրիգորյանն ընդգծել է ՎԶԵԲ-ի բարձր դերը մասնավոր հատվածում ճիշտ բիզնես մշակույթի ներմուծման հարցում և նշել երկրի զարգացման այս փուլում ՎԶԵԲ գիտելիքի և փորձի կիրառման կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը: Մտքեր են փոխանակվել կապիտալի շուկայի զարգացման և գյուղատնտեսության ծրագրերի շուրջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        