Լարված իրավիճակ՝ քաղաքացիների և ոստիկանության միջև. ՈՒՂԻՂ
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Մեր պատերազմը չի ավարտվել և կլինի միշտ մեր հետ քանի հայ է ապրում այս աշխարհի ցանկացած կետում։ Դա ես չեմ ասել, մեր թշնամին է ասում և ամեն օրվա գործողությամբ հաստատում։ Իսկ մենք ասում ենք, կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք։ Հանձնվել ինքս իմ մեջ չեմ պատրաստվում, ու դեռ կգա այն օրը, երբ ես կամ գալիք սերունդս պապական շուշաբանդում կնստի ու կնայի ազատագրված մեր Շուշիին»։
Ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով վերջին օրերին Արցախում ծավալված դրամատիկ իրադարձություններին, այն որակել է՝ որպես կապիտուլյացիա։
Այս մասին հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիացիայի գլխավոր մարշալ Չաուդհարին։
Փող ա պետք՝ կտամ, մարդ ա պետք՝ կբերեմ, եկեք, գնանք հարցը լուծենք. ցուցարարը՝ Թևանյանին
Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, կմահանա Հայաստանի 3-րդ Հանրապետությունը. Արցախի ոչնչացմամբ վաղը կդադարի գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունը, որի կայացման հիմքում ղարաբաղյան շարժման քաղաքական, քաղաքակրթական և մշակութային հիմքերն էին։ Այլևս մենք ապրում ենք անցման մի ռեժիմում, և հայտնի չէ, թե ի՞նչ կծնվի 3-րդ Հանրապետության վախճանից հետո։
Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր Ջուզեպպե Պրովենցանոն խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսման կապակցությամբ՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկված անհիմն ռազմական գործողությունների պատճառով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրավիճակի հարցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ հեռախոսազանգը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հետաձգում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված սեպտեմբերի 21-ի միջոցառումը, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Ամեն ոք, ով լսում է հայկական պատարագ, կարծում է, որ լիապես հայտնվել է քրիստոնեական միջնադարում, կամ էլ ունկնդրում է Գրիգորյան երգեր, բայց դա ակնհայտորեն բավարար չէ։ Սողացող քաղաքացիական պատերազմը հանգեցրել է մի իրավիճակի, որը վերածվել է այն, ինչ տեղի է ունենում այսօր: Վերջին ամիսներին ադրբեջանցիների կողմից փակվել է Լաչինի մարդասիրական միջանցքը, և Լեռնային Ղարաբաղի հայ և քրիստոնյա բնակչությունը սպառված է։ Մարդիկ մահանում են, երեխաներ են մահանում, դեղորայք ու սնունդ չկա։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին առնչվող գրառմամբ։
Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ առանձնազրույցում ընդգծել է, որ անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև վայրագ հանցագործությունները։
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կտրել կապը Հայաստանի և Արցախի միջև. Թագուհի Թովմասյան
Քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան. ՈՒՂԻՂ
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում քաղաքացիների ուղղությամբ
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես միշտ, հավաքված ժողովուրդն ավելի վճռական է տրամադրված, քան հարթակից ելույթ ունեցողները։ Վճռական են հատկապես կանայք։ Կեցցե՛ք, հայոց տիկնայք։ Նրանք ընդդիմությունից պահանջում են անհապաղ իրականացնել վճռական գործողություններ։
Մեզ բերել եք էստեղ, որ ի՞նչ անենք. ուսանողները Թևանյանից գործողություն են պահանջում
Չպետք ա գնանք, պետք է մնանք էսօր ստեղ. քաղաքացին գործողություն է պահանջում
Այսօր Իլհամ Ալիևը հանդես է եկել ուղերձով, որում նշել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Նիկոլը ե՞րբ է գնալու, Երևանը հանձնելուց հետո՞: Արդեն 3 տարի է՝ մենք գալիս ենք այս հրապարակ, դեռ չի գնացել, ո՞նց է վերջապես գնալու: Հաջակցություն Արցախի ու արցախցիների, Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց արցախցի մեր հայրենակիցներից մեկը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը քաղաքական կոմպետենտություն է ցուցաբերել Ղարաբաղի հետ կապված իրավիճակում:
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ազդակ ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին, գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:
Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար և լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության ֆոնին Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու հարց դեռ դրված չէ:
Իլհամ Ալիևն իր տեսաուղերձում հայտարարել է, որ հանձնարարված բոլոր առաջադրանքները կատարվեցին ընդամենը մեկ օրում։
Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը, ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
Լեռնային Ղարաբաղում ակտիվ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր է տեղափոխվել 3154 մարդ, որից 1428-ը՝ երեխա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություններ ունի Սյունիքի, անկլավների վերաբերյալ:
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Փաշինյանի մամուլի խոսնակը: