Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու հարց դեռ դրված չէ. Սլուցկի

Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար և լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության ֆոնին Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու հարց դեռ դրված չէ:

«Դեռ ոչ։ Փաշինյանն արեց գլխավորը՝ Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի տարածք», – լրագրողներին ասել է Սլուցկին՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու հնարավորության մասին հարցին։

Նա միաժամանակ նշել է, որ վաղ է Հայաստանի հետ համագործակցության վրա խաչ քաշել, քանի որ Փաշինյանն ամբողջ Հայաստանը չէ։

Ավելի վաղ Փաշինյանը «Politico» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով Երևանը, որի շահերը Մոսկվան պաշտպանել է ղարաբաղյան հակամարտության ժամանակ, այլևս չի կարող ապավինել Ռուսաստանին՝ որպես իր անվտանգության երաշխավորի։

Նա նշել էր, որ ՌԴ խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, և միաժամանակ կասկած հայտնել, որ առանց նրանց իրավիճակը տարածաշրջանում ավելի լավ կլիներ:

Տեսանյութեր

Լրահոս