Եկել լոլո եք կարդում, էրեխեքի վրա են կրակում, էկեք գնանք ու գտնենք Նիկոլին. ցուցարար
Նիկոլը ե՞րբ է գնալու, Երևանը հանձնելուց հետո՞: Արդեն 3 տարի է՝ մենք գալիս ենք այս հրապարակ, դեռ չի գնացել, ո՞նց է վերջապես գնալու: Հաջակցություն Արցախի ու արցախցիների, Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց արցախցի մեր հայրենակիցներից մեկը:
«Պարզ է, չէ՞, թե ոնց է գնալու: Արյուն թափելով պետք է գնա: Սա հայոց նեռն է, սատանան է: Հայտարարում են, թե Արցախը բանակ չի ունենալու, վաղը հանդիպում է լինելու, հնարավոր է՝ մարդկանց տարհանեն: Էստեղ (կառավարության շենքում.- Ն.Ս.) էլ մեզ չեն ընդունում»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով տեղեկությանը, որ ռուս խաղաղապահները հայտարարել են արցախցիների տարհանումն իրականացնելու անհնարինության մասին, քանի որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են ընդունել նրանց՝ արցախցի կինն ասաց, որ դա իր համար անթույլատրելի է:
«Ես անգամ մի պահ չեմ կարող պատկերացնել, որ մեր նախագահականի վրա ադրբեջանական դրոշ կարող է լինել: Ես մահանում եմ, ես չեմ կարող ընդունել դա: Հիմա էլ եկել են այստեղ՝ լոլո են կարդում»,- ասաց նա:
Հանրահավաքի մասնակիցը հայտարարեց, որ հրապարակ եկել է ոչ թե բաժակաճառեր, այլ հստակ գործողությունների մասին լսելու, իսկ հետագայում՝ դրանց կատարմանը լծվելու համար:
«Հիմա պետք է գտնենք Նիկոլին, պետք է նրան պարզապես հեռացնենք ու վերջ: Ի՞նչ են առաջարկում. «վաղը գնանք Եռաբլուր», այո՛, իհարկե գնալու ենք: Հետո… մենք գնանք Եռաբլուր, երեկոյան գանք, Նիկոլը գնալո՞ւ է: Ո՞նց նք անելու դա: Ինչո՞ւ այդ մասին որևէ մեկը չի խոսում»,- հարցադրում հնչեցրեց նա:
Նազելի Ստեփանյան