Մենք որևէ բան ստացե՞լ ենք Թուրքիայից կամ Ադրբեջանից, եթե՝ ոչ, ուրեմն ստացել է Նիկոլը. Վազգեն Մանուկյան

Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություններ ունի Սյունիքի, անկլավների վերաբերյալ:

«Մի հատ հարց տվեք ձեզ՝ ինչ է նշանակում պայմանավորվածություն: Եթե 2 պետություն կամ 2 անձ իրար հետ պայմանավորվում են, դա նշանակում է՝ ես քեզ սա եմ տալիս, դու ինձ սա ես տալիս: Մենք որևէ բան ստացե՞լ ենք Թուրքիայից կամ Ադրբեջանից: Եթե մենք (ՀՀ-ն.- Մ.Պ.) չենք ստացել, ուրեմն ստացել է Նիկոլը: Փաստորեն ՀՀ-ի ամենակոռումպացված թղթակիցը դրոշ բարձրացրեց կոռուպցիայի դեմ պայքարելու և դառավ ՀՀ ղեկավար: Պայմանավորվածությունները մի կողմից սրանք են, մյուս կողմից էլ ուրեմն ինքն ինչ-որ բան ստացել է դրա դիմաց: Չլիներ Նիկոլը, չէին լինի պայմանավորվածությունները»,- նշել է նա:

Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ ստեղծվում է կոմիտե, բանակցություններ են ընթանում տարբեր ուժերի հետ, և երբ նրանք մտնեն այդ կոմիտեի մեջ, իրենց ներկայացրած կուսակցությունը նշանակություն չի ունենալու:

«Պիտի լինեն անձեր և ամբողջ քաղաքական դաշտը պիտի ենթարկվի այդ կոմիտեին՝ իշխանություն փոխելու հարցում»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանն առաջարկել էր ստեղծել 11 հոգանոց կոմիտե: 

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս