«Խնդրում եմ` օգտագործեք միայն Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթները»
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են` խոսքն ուժ ունի. երբ ասում ես, հասնում է տիեզերք և մի օր անպայման վերադառնում բազմապատկված։
Դե ուրեմն մի խնդրանք ունեմ։ Խնդրում եմ` օգտագործեք միայն Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթները։
Գործող իշխանությունից էլ պահանջելու ոչ մի բան չունեմ, միայն ինքս ինձնից եմ պահանջում, բայց խնդրել հանրությանը, հուսամ, դեռ կարող եմ։ Լրատվական դաշտ, անհատական լրագրողներ, հարգելի խմբագիրներ, հայկական գիտական և փորձագիտական հանրություն, քաղաքական հասարակական հանրային կամ պետական գործիչներ, հասարակ հայ մարդ և իմ ընկերներ ու հարազատներ, օգտագործեք միայն Արցախի հանրապետություն կամ ԼՂՀ ձևակերպում։
Մի օր հուսալով, որ կհզորանանք, մեր օրոք կամ մեր գալիք սերունդների, կկարողանանք օգտվել մեր իրավունքից, եթե այն պահպանենք։ Ուժն է ծնում իրավունքը, բայց պահպանված իրավունքը կօգնի վերգտնել ուժը։
Հ.Գ. Մեր պատերազմը չի ավարտվել և կլինի միշտ մեր հետ քանի հայ է ապրում այս աշխարհի ցանկացած կետում։ Դա ես չեմ ասել, մեր թշնամին է ասում և ամեն օրվա գործողությամբ հաստատում։ Իսկ մենք ասում ենք, կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք։ Հանձնվել ինքս իմ մեջ չեմ պատրաստվում, ու դեռ կգա այն օրը, երբ ես կամ գալիք սերունդս պապական շուշաբանդում կնստի ու կնայի ազատագրված մեր Շուշիին»։