
Ինչպես միշտ, հավաքված ժողովուրդն ավելի վճռական է տրամադրված, քան հարթակից ելույթ ունեցողները․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես միշտ, հավաքված ժողովուրդն ավելի վճռական է տրամադրված, քան հարթակից ելույթ ունեցողները։ Վճռական են հատկապես կանայք։ Կեցցե՛ք, հայոց տիկնայք։ Նրանք ընդդիմությունից պահանջում են անհապաղ իրականացնել վճռական գործողություններ։
Առաջարկում եմ ինքնակազմակերպվել և ապստամբել, դիմելով ամեն տիպի գործողությունների։
Այլ երկրներում, երբ բարձրացնում են կենսաթոշակային տարիքը, կամ ոստիկանությունը բռնություն է գործադրում, զայրացած ժողովուրդն ապստամբում է՝ քարը քարի վրա չթողնելով։ Բա, ինչ կպատահեր, եթե երկիր կորցնեին։ Նման դեպքում, վաղուց դավաճանների հետ ժողովուրդը Լինչի դատաստան կտեսներ։Այնպես որ, կրկնում եմ՝ ինքնակազմակերվեք և դիմեք վճռական գործողությունների։ Մեր դեպքում, ամեն ինչ արդարացված կլինի»։