Ազատությո՛ւն Բաքվում և Երևանում գտնվող քաղբանտարկյալներին. ՀՀԿ-ն ակցիա է անում՝ ուղղված ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին: Քաղաքական այս միջոցառմանը մասնակցող «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ համապատասխան կառույցները տեղեկացված են այս ամենի մասին՝ Բաքվի բանտերում հայ ռազմագերիների, Արցախի քաղաքական էլիտայի բանտարկված լինելու: Ավելին, ամենօրյա ռեժիմով տեղեկություն են ստանում ՀՀ-ում քաղաքական բեսպրեդելի վերաբերյալ:
«Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք»․ այսպես է պատասխանում խորհրդարանական երկրի վարչապետը պատգամավորի՝ իրեն ուղղված հարցին, թե այդ ինչ են բանակցում Արցախի հարցով։
Նախորդ իշխանությունների օրոք, ո՞վ է հիշում, որևէ մեկը խոսք ասելու համար անազատության մեջ հայտնվե՞լ է. Ռուբեն Մելիքյան
Մենք եվրոպացիներին կոչ ենք անում չզոհաբերել Հայաստանի քաղաքացիների իրավունքները. Աննա Մկրտչյան
«Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, այստեղ կան քաղբանտարկյալներ միայն նրա համար, որ նրանք պաշտպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անկախ Արցախի գաղափարի իրավունքը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Ազատությո’ւն Բաքվում և Երևանում գտնվող քաղբանտարկյալներին. ՀՀԿ ակցիան` ուղղված ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին
Հրադադարը դեռ պատերազմի ավարտը չէ. Լիլիթ Մինասյան
«Եթե հանկարծ Կիրանցի կամրջից մինչև Բաղանիս թուրքերը նստեցին, ու Ոսկեպարն էլ, որպես կապող օղակ, հանեն, մնացած ճանապարհն ու տարածքներն իրենց ձեռքը կանցնի: Դա Տավուշի գրավման ծրագիր է: Եթե ճանապարհ չլինի, պատկերացնո՞ւմ եք՝ Երևանից ո՞նց եք հասնելու Բագրատաշեն, Վանաձորո՞վ: Ոսկեպարից հետո մինչև Վանաձոր ուրիշ գյուղ չկա: Վանաձորն էլ կվերցնեն: Դրանց էլ կանգնեցնել չի լինի: Այսպես շարունակվելու դեպքում, ցավոք, այդ օրն էլ կգա»,- վստահեցրեց ոսկեպարցի մեր զրուցակիցը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Ստիպված ենք արձանագրել, որ ԵԱՀԿ-ն այդպես էլ չդարձավ անվտանգություն ապահովող լիարժեք կազմակերպություն. Բելառուսի պատվիրակ
Նոյեմբերի 8-14-ը Աբուջայում (Նիգերիա) տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր կոմիտեի ժողովը։ Ժողովականները, հիմք ընդունելով ԵՀԽ պատվիրակության 2023թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան կատարած այցի զեկույցը, հանդես եկան հայտարարությամբ։
Ֆրանսիացի պատվիրակ Վալերի Բուայեն ԵԱՀԿ ԽՎ նիստում թվարկեց Ադրբեջանի կողմից պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անունները
Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը՝ հավելելով, որ բնակիչների տարհանման համար միջանցքը բաց կլինի տեղական ժամանակով մինչև ժամը 16.00-ն:
Ադրբեջանի պատկերացրած լուծումը մեկն է՝ էթնիկ զտում, ԼՂ-ն՝ առանց հայերի. Սարգիս Խանդանյան
Անվտանգությունը բազմաշերտ հայեցակարգ է և հիմնվում է քաղաքական, ռազմական, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանության վրա. ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյան
#ՀԻՄԱ. ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
Երկրի ներքին գործերի նախարարն էլ հայտնել է, որ այդ անցակետերը փակ կլինեն առնվազն մինչև 2024 թվականի փետրվարի 18-ը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին, այսինքն՝ ուղիղ մեկ տարի անց: Հաշվի առնելով այդ ընտրությունների առանձնահատկությունները՝ հիմնական թեկնածուներն արդեն իսկ սկսել են իրենց նախընտրական արշավները, ընտրողների հետ հանդիպումները, աջակիցների մոբիլիզացիան, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների ներգրավումը:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքմանը խոչընդոտող ոչինչ չկա։
Արդարության գինը չի կարող լինել խաղաղ բնակիչների տառապանքը. ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումա
Քաթարը միջնորդ է հանդես գալիս Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցություններում:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ճանապարհին կան լավ և վատ լուրեր։ Այսօր Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ելույթի ժամանակ այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բրյուսելյան եռակողմ հանդիպումների արդյունքում, […]
«Ցավոք, Հարավային Կովկասը ևս, արդեն տասնամյակներ շարունակ և հատկապես վերջին տարիներին, բախվում է անվտանգային լուրջ մարտահրավերների, և Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ու այս տարածաշրջանի դերակատար, փորձում է գտնել այն բանաձևը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի երկրներին խաղաղ գոյակցել և այստեղ ապրող մարդկանց զերծ պահել տառապանքներից»։
Միևնույն ժամանակ, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ կլինի ստանձնել Գազայի կառավարումը միայն այն դեպքում, եթե սկսվի պաղեստինյան պետության ստեղծման գործընթացը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ ռուսական կողմից փոխանցվել է ավելի քան 190 տոննա մարդասիրական օգնություն: Բեռները ներառում են ներքնակներ, բարձեր, անձնական խնամքի միջոցներ, սնունդ՝ ներառյալ մանկական:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Երկուսն էլ զրկված են ազատությունից այս իշխանությունների կողմից վարվող քաղաքական հետապնդումների հետեւանքով։ Զավեշտալի է, որ Ախոյանին կալանավորել են 5 ամիս առաջ արած «բռնության կոչ» պարունակող գրառման համար, Աշոտյանի նկատմամբ փաշինյանական սեւեռվածությունը նոր չէ։
«Այս տարածաշրջանը շատ կարևոր է՝ ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ՝ ողջ աշխարհի համար: ԵԱՀԿ ԽՎ-ի դերն այսօր ավելի քան կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագիրը, և այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում»,- այսօր Երևանում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հերքել է լուրը, թե իսրայելական ուժերը մեկ ժամ են տվել Աշ-Շիֆա հիվանդանոցի բուժանձնակազմին, հիվանդներին և փախստականներին հեռանալու համար՝ նշելով, որ իսրայելական բանակը միայն համաձայնել է օգնել տարհանմանը բժշկական հաստատության տնօրենի խնդրանքով:
Գազայի ժողովրդին պետք է թույլ տալ հանգստանալ այն սարսափելի բաներից, որոնք տեղի են ունենում Պաղեստինյան անկլավում: