«Հայաստան» խմբակցության պատգամավորները «Արմավիր» և «Նուբարաշեն» ք/կ-ներում տեսակցել են Արագած Ախոյանին և Արմեն Աշոտյանին
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը և Ագնեսա Խամոյանը երեկ այցելել են «Արմավիր» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, տեսակցել՝ Արագած Ախոյանին եւ Արմեն Աշոտյանին։ Այս մասին տեղեկացնում է Ագնեսա Խամոյանը։
«Երկուսն էլ զրկված են ազատությունից այս իշխանությունների կողմից վարվող քաղաքական հետապնդումների հետեւանքով։ Զավեշտալի է, որ Ախոյանին կալանավորել են 5 ամիս առաջ արած «բռնության կոչ» պարունակող գրառման համար, Աշոտյանի նկատմամբ փաշինյանական սեւեռվածությունը նոր չէ։
Ընդդիմադիր պատգամավորների կողմից այսպիսի այցերը քրեակատարողական հիմնարկներ գրեթե ամենօրյա բնույթ են կրում, մենք հետեւողական ենք իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ։
Ուրախ եմ արձանագրել, որ այսօր երկու կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել. զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հոր՝ Արմեն Գալստյանի խափանման միջոցը կալանքից փոխվեց երկրից չհեռանալու ստորագրությամբ: Դատարանն այսօր վերացրել է նաեւ արցախցի 19-ամյա Նորիկ Գոգորյանի նկատմամբ սեպտեմբերի 20-ից կիրառված կալանավորումը»,- գրում է Խամոյանը: