«Զանգ» շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 2-րդ օրն է` փողոցում է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգը փաստացի ստեղծվել է և յուրաքանչյուր պետության հետ կան համապատասխան երկկողմ համաձայնագրեր ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Արևմտյան որոշ երկրներ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ և բացահայտ տարածաշրջանում պայքարում են Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանում Բրիթիշ Փեթրոլյումի իրականացրած վառելիքի արդյունահանման ծրագրերը, բացի 2020թ.-ից ի վեր Ադրբեջանի կառավարությանը միլիարդավոր դոլարներ փոխանցելուց, նպաստել են նաեւ Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ռազմական ագրեսիային, հայտնել են կազմակերպության ներկայացուցիչները:
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) զորքերին հասցեագրված իր ուղերձում Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին ասել է, որ իսրայելական բանակը «ամենայն վճռականությամբ» կվերսկսի պայքարը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ, երբ ավարտվի հրադադարը Գազայի հատվածում, հայտնում է Times of Times-ը:
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը կարողացավ ադրբեջանական ոչնչացումից փրկել թանգարանի գորգերն ու խեցեգործական իրերը։ Այդ նմուշները տեղափոխվեցին Հայաստան, սակայն մինչ օրս դրանց պահպանման համար հիմնական որևէ տարածք չի տրամադրվում՝ գորգերը մի թանգարանից տեղափոխվում են մեկ այլ թանգարան, մի տարածքից՝ մեկ այլ տարածք։
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը լուսանկար է հրապարակել Կիևի ռմբապաստարանից։ Նա լուսանկարը հրապարակել է X սոցիալական ցանցում։ Նա ստիպված է եղել ռմբապաստարան իջնել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ՌԴ-ի զանգվածային օդային գրոհի պատճառով, գրում է News.ru-ն:
Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանը. այս մասին «Ռոսիա 1»-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը և Իսրայելը կիրակի գիշեր իրականացրել են պատանդների և գերիների երկրորդ փոխանակումը։ Շաբաթ օրը գործարքը տապալման եզրին էր այն բանից հետո, երբ պաղեստինյան շարժումը մեղադրել էր Թել Ավիվին Գազայի հատված հումանիտար օգնության առաքումն արգելափակելու համար: Սակայն միջնորդների ջանքերով ճգնաժամը հաղթահարվել է, և Կատարը հայտարարել է, որ ազատ կարձակվի 13 իսրայելցի պատանդ, 39 պաղեստինցի գերի, ինչպես նաև յոթ օտարերկրացի, որոնց ՀԱՄԱՍ-ը կազատի գործարքի շրջանակից դուրս։
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայաններում կիրակի առավոտյան առնվազն 29 չվերթ է հետաձգվել եւ չեղարկվել, հետեւում է «Յանդեքս, Ժամանակացույց» տվյալներից:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում իր երկրի դեսպանների հետ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում, տեղեկացնում է Tasnim-ը։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի վարչությունը (UNOCHA) հայտարարել է, որ իսրայելական ուժերը ձերբակալում են մարդկանց, որոնք Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներից դեպի հարավ են տեղափոխվում հսկիչ անցակետով, որն Իսրայելն անվանում է «միջանցք», հաղորդում է Al Jazeera-ն:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին ելույթ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի Ֆեյսբուքի էջից:
Նախնական տվյալներով՝ տուժածներ և լուրջ ավերածություններ չկան, արտակարգ ծառայություններն աշխատում են փլատակների անկման վայրերում, հավելել է քաղաքապետը:
Իսրայելը ստացել է պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել կիրակի օրը, Times of Israel-ին հայտնել է խնդրին ծանոթ պաշտոնյան:
Եթե որևէ մեկը կարծում է, թե հանուն Արցախի պայքարը Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի մենաշնորհն է` չարաչար սխալվում է:
Հայաստանի Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դիվանագիտական հարաբերությունների սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությանը։
Թաիլանդում խոշոր տաճարի վանահայրը յուրացրել է ծխականների նվիրատվությունները՝ 4,7 միլիոն բաթ (ավելի քան 113,000 դոլար) և փախել։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TUİK) տվյալներ է հրապարակել՝ կապված Թուրքիայում ամենից երկարակյաց բնակչություն ունեցող նահանգների հետ:
Լեհաստանի զինված ուժերում ծառայողական շները զինվորական կոչումներ կստանան: Այդ մասին հայտնում է Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի կայքը։
Հայկական ծագում ունեցող ու երեք հազար տարի հայկական մնացած Արցախը ճզմվեց երեք տարում, հայաթափվեց երեք օրում, իսկ ևս երեք շաբաթվա ընթացքում Հայաստանում կյանքը վերադարձավ բնականոն հուն ու շարունակվում է այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել։
Նորաստեղծ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո պարբերաբար Կառավարության հավանությանն է ներկայացնում նախագծեր, որոնցով միայն բյուջեից հավելյալ գումար է պահանջում կա՛մ ծառայության աշխատակիցների, կա՛մ ծառայության կարիքների բավարարման համար։
Ղարաբաղյան շարժման արդյունքում 1988թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և անցավ թոշակի: Չորս տարի անց փաստավավերագրող, հետագայում՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը 1991թ. տնային, ոչ պաշտոնական մթնոլորտում տեսագրել է իր զրույցը Կարեն Դեմիրճյանի հետ` մի շարք հարցերի պարզաբանման ակնկալիքով:
«Ղարաբաղյան հարցը դեռևս ավարտված չէ, այն դեռ երկար կմնա մեզ հետ»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան գործընթացին բացառապես Ադրբեջանի իշխանական թեզերի կոնտեքստում։
Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար
«Առաջարկվում է Ադրբեջանի կողմից Հայաստան մուտքի հնարավորություն տալ ադրբեջանական տրանսպորտային միջոցներին Տավուշի Կայան, Գեղարքունիքի Սոթք, Սյունիքի Կոռնիձոր և Նռնաձոր, նաև՝ Արարատի Երասխ բնակավայրերի մոտակայքում։ Երկու նոր անցակետ է նախատեսվում Թուրքիայի հետ սահմանին՝ Մարգարայի և Ախուրիկի մոտակայքում։ Փաստորեն, դա ոչ թե մեր գլխավոր ճանապարհի՝ Հյուսիս-Հարավի հետ կապ ունի, այլ Ադրբեջանից Թուրքիա հասնելու չորս նոր ուղիների հանրագումարն է»։
Տարեսկզբից մինչ օրս՝ 54 պայմանագիր, որից 37-ը՝ մեկ անձ, 2-ը՝ հրատապ մեկ անձ, ոչ մրցակցային գնման ընթացակարգերով. «Սիլ ինշուրանս»-ը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության պետգնումների սրտի մատակարարը: Գաղտնիք չէ, որ այս ընկերությունը պատկանում է գործարար, Ազգային ժողովի իշխանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
ՀԱՊԿ-ի ահը, մկան՝ ՄԱՀԸ. Էդգար Ղազարյանի սուր դիտարկումները
Այս տարվա մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատերազմում պարտվել ենք նաև, որովհետև բանակում 5-րդ շարասյուն է եղել: