Թուրքիայում կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TUİK) տվյալներ է հրապարակել՝ կապված Թուրքիայում ամենից երկարակյաց բնակչություն ունեցող նահանգների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ տղամարդկանց երկարակեցությամբ աչքի ընկնող և ամենաբարձր ցուցանիշն ունեցող նահանգը Գյումյուշհանեն է՝ կյանքի 78.1 տարի միջին տևողությամբ, իսկ կանանց դեպքում Թունջելին՝ 84.1 տարի կյանքի միջին տևողությամբ:

Տղամարդկանց երկարակեցության ամենացած ցուցանիշը գրանցվել է Քիլիս նահանգում (73.5 տարեկան):

Կանանց դեպքում ևս կյանքի տևողությամբ աչքի ընկած ամենացածր նահանգը Քիլիսն է, սակայն այս պարագայում այն գերազանցում է տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 5.3 տարով՝ կազմելով 78.8 տարի:

TUİK-ի տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում կանանց կյանքի միջին տևողությունն ավելի բարձր է, քան տղամարդկանցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930