Սան Ֆրանցիսկոյում կտրուկ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի APEC-ի առևտրային գագաթնաժողովի համաշխարհային բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված չլինեն շփվել անօթևանների ու թափառաշրջիկների հետ։
Թուրք բլոգեր և սոցիալական հարթակներում հայտնի որպես «Սոցմեդիայի ինֆլյուենսեր» Վարթոլու Օզերի նոյեմբերի 8-ին կատարած գրառմանը կից տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են երեք աղջիկ ծեծի ենթարկում մի խումբ տղաների:
Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ 2006 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւը գործնական ներդրում է 2005 թվականին ՄԱԿ-ի գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնության զարգացմանը՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում գլոբալ գործընկերություն ձևավորելու համար։
ՀՀ արտգործնախարարությունը շնորհավորել է Անգոլային Անկախության օրվա կապակցությամբ:
Երեք տարի առաջ այս օրերին հայկական քաղաքական լեքսիկոնում փաշինյանական և ադրբեջանական միացյալ ջանքերով տեղ գտան «ռևանշ», «ռևանշիստներ» տերմինները, որոնք երկու դեպքում էլ վերաբերում են նախկին իշխանություններին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց քաղաքական թիմերին:
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ չի բացառում ԵՄ-ին հնարավոր ինտեգրումը միայն երկրի աջ ափին՝ առանց Մերձդնեստրի։ Նրա կարծիքով՝ հակամարտությունը կարող է լուծվել կազմակերպությանն անդամակցելուց հետո։
Դիվանագիտական առաքելության առաջնորդները Մատենադարանի տնօրինության ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, եղել են Վերականգնման բաժնում և արխիվային վավերագրերի պահոցում։
Իլոն Մասկը գիտնական և բլոգեր Ալեքս Ֆրիդմանի փոդքասթի եթերում Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ:
ԱՊՀ տարածքը մշտապես գտնվում է հիբրիդային պատերազմի կործանարար գործոնների ազդեցության ներքո։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Բիշքեկում ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների 11-րդ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ արած հայտարարություններին։
Ռայիսին հավելել է, որ Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծության անհապաղ դադարեցումը, Գազայի ժողովրդի համար օգնության ճանապարհի բացումը, Գազայի իրավունքների իրացումը և այլ հարցեր կազմակերպության հիմնական նպատակներն են:
2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը արձանագրել էր 2020 թվական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իրավասության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Հիմնովին ավերված կառույցների թվում էր նաև Մոխրենեսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը կառուցվել էր 18-19-րդ դարերում։
Ջապարովը Փարիզ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ։ Պետությունների ղեկավարները քննարկել են համագործակցության զարգացումը՝ պատրաստակամություն հայտնելով խթանել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական և տրանսպորտային ոլորտներում։
«Թալիբան» շարժումը հայտնվել է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ՝ ահաբեկչական գործունեության համար։
Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողով»-ի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ:
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակից տեղեկացրել են, որ Իսրայելի տարածք ներթափանցած թռչող սարք չի հայտնաբերվել:
Մակրոնն ասել է, որ ռմբակոծության համար «ոչ մի արդարացում» չկա:
Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը նշել է, որ Լեհաստանի հետ սահմանի երեք անցակետերում բեռնատարների տեղաշարժը դժվարանում է լեհ փոխադրողների գործադուլի պատճառով։
Երկշաբաթյա այցով ԱՄՆ-ու գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դասախոսություն է կարդացել Ջորջ Վաշինգտոն համալսարանում։ Ինչպես հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից, դասախոսությունը «Կրոնը Միջին Արեւելքի աշխարհաքաղաքական հարաբերությունների ներքո» խորագիրն էր կրում:
Նշվում է, որ միջազգային պրակտիկայում դեսպանների հետկանչն այս կամ այն խնդրի վրա ուշադրություն գրավելու համար բավականին սովորական երևույթ է։ Որպես կանոն, դա մեծապես չի ազդում հյուպատոսության աշխատանքի և բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու վրա
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի գրավոր ելույթը «Արցախն ու Պաղեստինն աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում
Հայաստանի ազգային ժողովից հայտնում են, որ Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է։
Իտալիայի ու Թուրքիայի իրավապահ մարմինների համատեղ ուժերով Ստամբուլում ձերբակալվել է թմրանյութերի բեռնափոխադրմամբ զբաղվող «COMPANIO BELLO» աշխարհի ամենախոշոր ընդհատակյա կազմակերպության ղեկավար Դրիտան Րիհեփիին՝ Բենջամին Օմար Պերես Գարսիա կեղծանունով
Հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի արևմուտքում մինչեւ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի շարք է տեղի ունեցել։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս հոկտեմբերի առաջին կեսին Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է փակ հավաք փորձագետների և որոշ տեղեկատվական հարթակների ու քարոզչամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, բնականաբար, բոլորը ՝ յուրային։ Հանդիպման նպատակն է եղել հնչեցնել, թե որ կողմ է գնում իշխանության արտաքին քաղաքական վեկտորը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ նախ՝ Փաշինյանը հաստատել է, որ արտաքին քաղաքականության, այն է՝ վեկտորի փոփոխություն է տեղի ունենում, որի ականատեսն են բոլորը, սակայն ընդգծել է, որ փոփոխությունը հատուկ կամ պաշտոնապես հայտարարված շրջադարձով չի լինելու, որոշ արտաքին գործընկերներ դրան դեմ են. ի մասնավորի՝ ակնարկել է Իրանին:
Արցախի կառավարությունը 2020-ից հետո կարողանում էր ուղիղ խոսել դոնորների հետ, ովքեր առաջին ձեռքից ստանալով կարիքների մասին ճշգրիտ ինֆորմացիա՝ գումարներ էին հատկացնում Արցախի կառավարությանը, նաեւ՝ որոշ հասարակական կազմակերպությունների, որոնք էլ զբաղվում էին սոցիալական խնդիրների լուծմամբ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մտքեր է փոխանակել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Տիգրան Ավինյանի՝ որպես Երևանի քաղաքապետ ընտրվելու և դրա կապակցությամբ տեղի ունեցած երդմնակալության արարողությունից անցել է մոտ մեկ ամիս։
Քաղաքական որոշ գործիչներ ասում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Արցախի պետական ինստիտուտներ չպետք է գործեն, դա ազգային անվտանգության խնդիր է: Ինչո՞ւ մեր քաղաքական դաշտում կա այս դիմադրությունն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների լինելիության:
Ինչի՞ համար են այսքան ոստիկան ավելացնում՝ իրենց անձնական վախերի համար։ Ոստիկանի աշխատավարձն ավելի բարձր է, քան դիրքում կանգնած պայմանագրայինի։